«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին աշխատակից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դանիել Իոաննիսյանի՝ ՊՈԱԿ ալցելելու եւ ծեծկռտուք սարքելու թեմային։ Նա, Մասնավորապես, գրել է.
«1. Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։ 2. մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել 3. դրսում սպասում էին եւս 3-4 հոգի, 4. Կատարվածի մասին իմանալով մի քանի գործընկերներ եւս մոտեցել են, 5. Խոսակցության ընթացքում Դանիելը Հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով, 6. Այնուհետեւ հետ քաշվելով չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները 7. Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել եւ հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց եւ չի ներկայացրել ամբողջական խնդիրը։ Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։ 8. Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։ Հիմա առաջիկա անելիքների մասին։ Ինչպես շատերին հայտնի է ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլեւ որեւէ տեսակի շփումը։ Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։ Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։ Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02