Հայաստանի Հանրապետության
Արտաքին գործերի նախարար՝ Արա Այվազյանին
ԴԻՄՈՒՄ
Հարգելի՛ պարոն նախարար
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի և նրա քաղաքական ղեկավարության սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով հագեցած, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունները սպառնում են տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված են վիժեցնելու Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Չնայած վերը նշվածին՝ Ադրբեջանը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել պատանդներին, ռազմագերիներին և այլ անձանց՝ հայտարարելով, որ նրանք դիվերսանտներ են՝ կոպտորեն խախտելով իր իսկ կողմից ստորագրված հայտարարության պահանջը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ամբողջությամբ համապատասխանում են 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում ընդունված ՛՛Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին՛՛ կոնվենցիայով սահմանված ՛՛Ռազմագերի՛՛ հասկացությանը, հետևաբար՝ Ադրբեջանի կողմից նրանց կարգավիճակի նենգափոխումը ևս հավաստում է, որ այդ երկիրն արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, ինչը վկայում է, որ Ադրբեջանը հանցագործ պետություն է:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ծանրագույն հանցագործություն՝ արցախցիներին իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից զրկելու նպատակով:
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:
Հարգելի՛ պարոն նախարար
Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա:
Արցախյան հիմնահարցն ի սկզբանե եղել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է ապահովել արցախահայության՝ իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը։
Համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումըկերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը:
Հետևաբար՝ առանցքային խնդիր է Արցախի զավթված տարածքներից ադրբեջանական զորքերի և օտարերկրյա վարձկանների դուրսբերումը՝ ապահովելով տեղահանված հայ փախստականների վերադարձն իրենց բնակավայրերը։
2020թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում առաջիկա անելիքների թվում, ի թիվս այլ հարցերի, մատնանշվել են․
1.Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:
Հարգելի՛ պարոն նախարար
Ակնհայտ է, որ վերը նշված խնդիրները մինչ օրս չեն լուծվել, ավելի՛ն, բավականին խնդրահարույց է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման գործընթացը։
Բացի այդ, առնվազն տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի մեծամիտ, ինքահաստատման փուլում գտնվող ղեկավարի սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունների նկատմամբ պաշտոնական Երևանի ոչ համարժեք ու զուսպ վարքագիծը, իսկ երբեմն նաև իսպառ լռությունը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից ձեռնարկել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր.
1․իրագործելու Ձեր իսկ կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի բոլոր դրույթները։
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ՝ Նորիկ Նորիկյան
12.03.2021թ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սերգեյ Կոպիրկինին
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն տիկին Լին Թրեյսիին
ԴԻՄՈՒՄ
Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, Ադրբեջանի և նրա քաղաքական ղեկավարության սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով հագեցած, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունները սպառնում են տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված են վիժեցնելու Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Թեև վերը նշվածին, Ադրբեջանը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել պատանդներին, ռազմագերիներին և այլ անձանց՝ հայտարարելով, որ նրանք հանդիսանում են դիվերսանտներ, ըստ էության, կոպտորեն խախտելով իր իսկ կողմից ստորագրված հայտարարության պահանջը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ամբողջությամբ համապատասխանում են 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում ընդունված ՛՛Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին՛՛ կոնվենցիայով սահմանված ՛՛Ռազմագերի՛՛ հասկացության չափանիշներին, հետևաբար՝ Ադրբեջանի կողմից նրանց կարգավիճակի նենգափոխումը մեկ անգամ ևս հավաստում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, խոսում է այն մասին, որ այդ պետությունը հանցագործ պետություն է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ծանրագույն հանցագործություն՝ նպատակ հետապնդելով արցախցիներին զրկել իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից:
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի այս իրողությունը՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:
Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը, արբեցած իր թվացյալ հաջողությամբ, փորձում է պահպանել լարվածությունը և շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է գործադրեն իրական ջանքեր՝ սանձազերծված պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ, քանի որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ուղղակի մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի դեմ:
Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Տևական խաղաղության հաստատումը բխում է առաջին հերթին Հայաստանի և Արցախի շահերից:
Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա:
Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ
Արցախյան հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է եղել ապահովել արցախահայության իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը՝ զարգացման վստահելի երաշխիքներով:
Խորապես համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումը կերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը: Հետևաբար՝ առանցքային խնդիր է Արցախի զավթված տարածքներից ադրբեջանական զորքերի և օտարերկրյա վարձկանների դուրսբերումը՝ ապահովելով տեղահանված հայ փախստականների վերադարձն իրենց բնակարանները։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, հորդորում ենք Ձեզ գործադրել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր.
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն
12․03․2021թ․
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03