«Երբ «Հայրենիքի փրկության շարժում»-ը որոշի հաղթահարել ոստիկնական շղթան, այն կանի՝ ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմությունը վայելում է հասարակության վստահությունը, այլ նաև համոզված եմ, որ մեր եղբայրները, որոնք կրում են ոստիկանական համազգեստ, վայրկյան անգամ չեն կանգնին ժողովրդի հաղթանակի ճանապարհին»,- Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ցուցարարները կճեղքեն ոստիկանության շղթան: Տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագետի օրվա կապակցությամբ այսօր 12:30-ին ժամանելու է ԱԳՆ՝ ՀՓՇ-ն բողոքի ակցիա է կազմակերպել: Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել ԱԳՆ-ի շենքի շուրջ: Մամիջանյանը հիշեցրեց, որ «գերագույն գլխավոր դավաճանին» խոստացել են՝ նրան օր ու արև չեն տալու: «Կարծում եմ՝ այն մարդը, ում թվում է, թե նա երկրի ղեկավարն է, և Երևանով՝ իր երկրի մայրաքաղաքով տեղաշարժվելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, ապա՝ այդ մարդը հրաժարական չի տվել, նա մահացել է որպես քաղաքական գործիչ, որպես հայ»,- հայտարարեց Մամիջանյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ գաղտնիք է պահելու ընդդիմության գործողությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դողալով նային բողոքի ակցիաների ուղիղ միացումները: Մամիջանյանը նկատեց, որ Փաշինյանը և իր խունտան՝ պատգամավոր-ուսապարկերը, քաղաքով միշտ ոստիկանության մեծ ուժերի ուղեկցությամբ են շրջելու: Նա կրկին նշեց, որ Փաշինյանին կհանդիպեն միայն առաջնային մանդատ կրող ձևաչափում՝ ԱԺ-ի տարածքում և քննարկման օրակարգային միայն մեկ հարցի շուրջ՝ իր հեռացման: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ ցուցարարներին հայտնեց, որ, իմանալով բողոքի ակցիայի մասին, իշխանությունները մեկ օրում պետական միջոցներով մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց:
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
10:33
10:15
09:55
09:44
09:32
09:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02