Մեր դիվանագիտությունը վարկաբեկվել չի կարելի՝ ասելով, որ այն ոչինչ չի արել եւ որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Ոչ, պարոն վարչապետ, մենք շատ ձեռքբերումներ ունենք: Այդ դու մեր դիվանագիտությունը զրոյի հացրեցիր: Այս մասին մարտի 13-ին ԱԳՆ շենքի մոտ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: «Ամեն ինչ կախված է այն քաղաքականությունից, որը դու (Փաշինյան - խմբ.) թելադրում ես: Այսօր մեր դիվանագիտությունը միջազգային ատյաններում չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը եւ չի արձագանքում Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքներին: Մենք հաղթած դիվանագիտություն ունենք: Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, իսկ երկրի թիվ մեկ դիվանագետը պետության ղեկավարն է, ով եւ առավելագույն պատասխանատվություն է կրում ձախողումների համար: Նա փչացրեց հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: Նա հիանալի հասկանում էր, որ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի ՀԱՊԿ-ի վարկաբեկումը: Նա գիտեր, որ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը չի կարող առանց արձագանքի մնալ: Նա տեղյակ էր ՀԱՊԿ նախազգուշական նամակին Անվտանգության խորհրդի քարտուղարի անունով, որը ոչ մի կերպ չէր համագործակցում իր գործընկերների հետ: Նա հասկանում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը չի կարող աննկատ մնալ: Նա հասկանում էր, որ Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները չի կարելի փչացնել»,- ասաց նա: Կարապետյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պատերազմի կոչերը եւ ռազմաշունչ հայտարարությունները դատապարտող բանաձեւ ընդունելու կոչով, քանի որ վաղը կարող է շատ ուշ լինել: «Ես մեր դիվանագետներին կոչ եմ անում հեռացնել պետության ղեկավարին: Հայաստանին նոր, արժանի բանակցող է պետք»,- եզրափակեց նա:
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
10:33
10:15
09:55
09:44
09:32
09:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02