Բրազիլիան գերազանցել է Հնդկաստանին կորոնավիրուսով վարակվածների թվով՝ այդ ցուցանիշով դառնալով աշխարհում երկրորդ երկիրը: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 մլն 363 հազար 380-ի:
Մահերի ընդհանուր թիվը 275 հազար 105 է:
Ինչպես վարակվածների, այնպես էլ մահվան դեպքերի ընդհանուր թվով Բրազիլիան զիջում է միայն Միացյալ Նահանգներին: