Գիտնականները մարդկանց եւ 500 միլիոն տարի առաջ ապրած հնագույն արարածների միջեւ նմանություն են հայտնաբերել: Համապատասխան հոդվածը հրապարակվել է UCR News կայքում:
Խոսքը էդիակարյան բիոտայի մասին է՝ բրածո օրգանիզմների համակարգ, որը մոտ 550 միլիոն տարի առաջ բնակեցրել է օվկիանոսի հատակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բնության պատմության Սմիթսոնովյան ազգային թանգարանի մասնագետներն ուսումնասիրել են այդ օրգանիզմների թողած բրածո հետքերը:
«Այս կենդանիներն այնքան տարօրինակ եւ տարբեր են, որ դժվար է դրանց դասել կենդանի օրգանիզմների ժամանակակից կարգերին»,- ասում է պալեոկենսաբան Մերի Դրոզերը՝ Կալիֆոռնիայի Ռիվերսայդ համալսարանից:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ այդ օրգանիզմներն ունեցել են նյարդային համակարգի ռուդիմենտալ օրգաններ, որոնք կարգավորվել են նույն տեսակի գենետիկական տարրերով, որոնք մինչ օրս օգտագործվում են կենդանիների, այդ թվում՝ մարդու կողմից:
Ավելի վաղ Nature Ecology & Evolution ամսագրում հրապարակվել էր մի ուսումնասիրություն, համաձայն որի՝ նեանդերթալները ունեցել են լսողական նույն համակարգը, ինչ ժամանակակից մարդիկ, եւ նրանք կարող էին ընկալել եւ վերարտադրել մարդու խոսքը, ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ, հաղորդակցվել ձայների միջոցով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02