ARM | RUS |

107 մլնի դուրսբերումը Համահայկական հիմնադրամին տարել է փակուղի. hիմնադրամը հեղինակազրկվում է. Yerevan.today

15.03.21 | 11:48

Yerevan.today-ը գրում է. «Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նա հավելում է, որ Սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել եւ յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին ողջ հայությունը գումար էր հանգանակում Հայաստան համահայկական հիմնադրամին, որը դրամահավաքը կազմակերպել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի ներքո։ Հիմնադրամի մասին սկանդալային ինֆորմացիան նախ հրապարակեց Yerevan.Today կայքը՝ հայտնելով, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների եւ հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80%–ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, եւ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին։ Այդ գումարը դարձել էր սովորական բյուջետային ծախս։

Աղմուկից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ գումարները փոխանցվել են բյուջե։ Այնուհետեւ ֆինանսների նախարարությունը հայտարարությամբ հյանդես եկավ, նշելով, որ խոսքը 52 մլրդ դրամի մասին է կամ 107 մլն դոլարի։

Այնուհետեւ մամուլը գրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով նաեւ ՊՆ շենքն է բարեկարգվել:

Հիմնադրամի գումարները «նվիրվել են» բյուջեին հոգաբարձումների խդրհրդի նիստի որոշմամբ։ Խորհրդի նիստին մասնակցությունը, սակայն, եղել է խիստ ընտրողաբար։

Մասնավորապես, Yerevan.Today-ը զանգահարել էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնել էր, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Yerevan.Today-ը դիմել էր նաեւ երկրորդ նախագահի գրասենյակ՝ պարզելու՝ երկրորդ նախագահին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են այս ծախսերի համար։ Գրասենյակից ստացանք պատասխան, որ․ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկու տարուց ավելի է, ինչ որեւէ հրավեր կամ որեւէ որոշման նախագիծ, կամ փաստաթուղթ չի ուղարկվել հիմնադրամից: Նախագահը չի մասնակցել որեւէ միջոցառման, ծանոթ չի եղել եւ չի հաստատել հիմնադրամի կողմից ընդունված որեւէ որոշում, չնայած նրան, որ նա կարծես թե, ըստ հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի եւ կանոնադրության, հանդիսանում է՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ինչ վերաբերում է վերջերս ընդունված կոռուպցիոն առումով կասկածելի որոշմանը, որով հիմնադրամի գումարները (52 մլրդ դրամ) փոխանցվեցին ՀՀ կառավարոթյանը, ապա Նախագահը տեղյակ չէր այդ գործողության մասին: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գումարները իրենց նպատակին եւ կամքին հակառակ այլ նպատակով տնօրինելու մեջ մենք տեսնում ենք ՀՀ օրվա իշխանությունների կողմից համազգային կառույցների հանդեպ վստահության փոշիացման ուղղությամբ հերթական քայլը։ Հաղթանակի համար հավաքված գումարները, մի անհասկանալի եւ գաղտնի որոշմամբ փոխանցվեցին պարտության խորհրդանիշ՝ կառավարության տնօրինմանը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե այդպիսիք Հայաստանում դեռ կան»։

Հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին այս աղմուկից հետո խոսեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել։ Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձեւին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձեւակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:

Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել եւ հիմնավորել ծախսերը:

Հրավիրվեց միջազգային աուդիտ, որն էլ, ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, փաստորեն, բացասական եզրակացություն է տվել, ինչը մշուշոտ է դարձնում Հիմնադրամի ապագան։

Հավելենք, որ Հիմնադրամին հանգանակած գումարների անհետացման մասին էր գրել «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։ Հրապարակմամբ անդրադարձ է կատարվում պատերազմի օրերին կառավարության կողմից հիմնադրամի գումարներով արված գնումների մասին, որոնք եղել են իրական գնից անհամեմատ բարձր։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է, ոորոն ձեռք են բերվել, համաձայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հատը 600 դոլարով։

««Դեժավյու»-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են եւ «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը եւ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։

Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա եւս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը եւ մինչ այսօր ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Այս մութ պատմությունները վստահաբար կքննվեն իշխանափոխությունից հետո, իսկ մենք շուտով կհրապարակենք նաեւ մանրամասներ՝ թե կորած 11 միլիոն դոլարի մասին թե ուռճացված գներով զրահաբաճկոնների մասին»։

Ուշագրավ է, սակայն, որ չնայած այս ամենին, այդպես էլ իրավապահները քայլ չարեցին այս ամբողջ պատմությունը հետաքննության առարկա դարձնելու համար։


Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է...

18:04

2025 թ. առաջին կիսամյակում Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս, դատական ակտերով՝ 3 միլիոն դրամ

2025 թ. առաջին կիսամյակում Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս,...

17:33

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել....

17:03

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած նենգ սցենարը, ուրեմն, իրոք, մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած նենգ սցենարը, ուրեմն, իրոք, մենք արժանի ենք և՛ այս...

15:44

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ դաշնակից ՀՀ-ն ունենալ չի կարող. Միհրան Հակոբյան

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ...

15:28

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը...

15:03

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

14:44

ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ»...

14:19

Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ

Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ

14:02

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք...

13:48

Լեհաստանի տարածքը 2025 թվականին կրճատվել է 68 հեկտարով․ Gazeta.pl

Լեհաստանի տարածքը 2025 թվականին կրճատվել է 68 հեկտարով․...

13:33

Հարվարդը պատրաստ է 500 միլիոն դոլար վճարել Թրամփի վարչակազմի հետ կապված վեճերը կարգավորելու համար

Հարվարդը պատրաստ է 500 միլիոն դոլար վճարել Թրամփի վարչակազմի հետ կապված վեճերը կարգավորելու...

13:16

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման...

12:54

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1...

12:36

Կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն. Ժաննա Անդրեասյան

Կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն. Ժաննա...

12:19

Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց պայքարում

Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց...

12:03

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ. Ռուբեն Մելիքյան

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր...

11:45

Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին

Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝...

11:22

Վերին Լարսն անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար

Վերին Լարսն անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24...

11:05

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով...

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03