Ադրբեջանը, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրում է Tass-ը։ «Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց է և հստակ: Մենք, [նախորդ տարվա նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարության համաձայն, հայկական կողմին ենք հանձնել ռազմական գործողությունների ընթացքում և մինչ դրանց սկսվելը գերեվարված բոլոր ռազմագերիներին», - հայտարարել է Ադրբեջանի նախարարը։ Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին տալ ավելի շուտ, քան դա արեց Հայաստանը, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Անդրադառնալով ներկայումս ադրբեջանական կողմից պահվող հայ զինծառայողներին՝ Բայրամովն ասել է, որ «նրանք ռազմագերիներ չեն համարվում», քանի որ նրանք չեն ձերբակալվել ռազմական գործողությունների ընթացքում: «Այս մարդկանց բերման են ենթարկել ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից շատ ավելի ուշ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և տեղափոխվել Ղարաբաղ, կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրել են ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, նրանց նկատմամբ քննությունը շարունակվում է», - ասել է Բայրամովը:
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03