Մի խումբ քաղաքացիներ գիրք են տարել ԱԺ՝ նվիրելու խորհրդարական մեծամասնության պատգամավորներին։ «Այսօր Սողոմոն Թեհլերյանի ակտի 100-ամյակն է, և մենք ուզում ենք իմքայլականներին նվիրել Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» գիրքը, որպեսզի այս ֆռակցիայի գոնե մեծ մասը այս օրվա կարևորության մասին իմանա։ Ես վստահ եմ, որ նրանց մեծամասնությունը Նեմեսիս գործողության և դրա կարևորության մասին չգիտի, տեղյակներն էլ անտարբեր են։ Ես վստահ եմ, որ եթե նրանք լինեին այդ ժամանակահատվածի իշխանությունը, Նեմեսիսի գործողությունը տեղի չէր ունենա, կամ էլ որպես թուրքասերներ կդատապարտեին այդ գործողությունը»,- ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության միության անդամ Գոռ Սարգսյանը։ Նա նշեց, որ Սողոմոն Թեհլերյանի առաջին ակտը եղել է հայ դավաճանին սպանելը, և հիմա իմքայլականները պետք է կարդան ու հասկանան, որ հայոց պատմության մեջ առաջինը հայ դավաճաններն են իրենց պատիժը կրել, և կախված ժամանակահատվածից պատժի ձևը տարբեր է եղել։ «Թող այս ժամանակահատվածին բնորոշ դատավճռի սպասեն, քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեծ դավաճանություն է տեղի ունեցել, և մենք չենք ուզում մտնել դավադրությունների մեջ, չենք ուզում մտնել դիտավորյալ դավաճանության մեջ։ Մենք չենք ուզում մտածել, թե իրենք դիտավորյա՞լ են արել դավաճանությունը, թե՞՝ոչ»,- նկատեց Գոռ Սարգսյանը։ Նա նշեց, որ եթե չստացվի ԱԺ մուտքով գիրքը ներս մտցնելն ու իմքայլականներին հանձնելը, ապա իրենք փոստով կուղարկեն այն։
Panorama.am
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55