Միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին: Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում անելով Մոսկվայում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի ելույթին։
«44-օրյա պատերազմի ընթացքում լավագույն դեպքում չեզոքություն ենք նկատել, վատագույն դեպքում՝ տարրական անտարբերություն, երբ ոչնչացնում էին քաղաքներ և գյուղեր և արգելված զինամթերքներ էին կիրառում: Միջազգային հանրությունը լռություն է պահպանել՝ ի պատասխան այդ գործողությունների»,- ասել է հայ դիվանագետը՝ ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ-ում հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ: Միևնույն ժամանակ Տողանյանը համեմատականներ է տարել Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին «առաջադեմ» միջազգային հանրության արձագանքի և Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ արևմտյան հասարակության վարքի միջև, որի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվում մեկ անհատի շահերից ելնելով, սակայն երբ ոչնչացնում են ամբողջական քաղաք՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և պասիվ հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկում»,- արձանագրել է դեսպանը: Անդրադառնալով 100-ամյա իրադարձություններին՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն այսօր պետք է իր քաղաքականությունը կառուցի տարածաշրջանում՝ հաշվի առնելով անցյալի դասերը: Սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, գործնականում չեն փոխվել, քանի որ 100 տարի առաջ հայերի դեմ ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այսօր չի հրաժարվել իր ռազմավարական շահերից»,- կարծիք է հայտնել Տողանյանը: «Մեզ համար այսօր շատ կարևոր է վերլուծել պատճառահետևանքային կապը և հասկանալ՝ ինչու է հնարավոր դարձել մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը: Ե՛վ Հայոց ցեղասպանությունը, և՛ Մոսկովյան ու Կարսյան պայմանագրերը եղել են գերտերությունների շահերի բախման արդյունքն Առաջին աշխարհամարտի ժամանակ և դրանից հետո»,- հավելել է դիվանագետը:
Աղբյուր` Panorama.am
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01