«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառավարման ողջ համակարգում նկատելի բունտ է հասունանում։ Բանն այն է, որ, մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն, պետծառայողները տարբեր պատճառաբանություններով սկսել են չներկայանալ աշխատանքի. ի դեպ, ամենահաճախ հանդիպողը վատառողջ լինելու «գործոնն» է։
Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների, կառավարման համակարգում կան բաժիններ, որտեղ տևական ժամանակ է, ինչ աշխատանքի են ներկայանում միայն բաժնի պետերը, որոնք առանց աշխատողների որևէ էական աշխատանք փաստացի չեն կարող իրականացնել։ Առանց այն էլ կաթվածահար պետական համակարգը հիմա ավելի ծանր վիճակում է, քանզի շատ գերատեսչություններում պարզապես հնարավոր չէ որևէ գործ անել, քանի որ... գործ անող չկա:
Թերթի հետ զրույցում նախարարություններից մեկի աշխատակիցը, ով նույնպես չի ներկայանում աշխատանքի, ասել է, որ հոգնել են վերադասների կողմից տրվող անհասկանալի ու ապօրինի հանձնարարականները կատարելուց: Մյուս կողմից՝ իրենք ևս վստահ են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, քանի որ երկիրը հասցրել են կոլապսի:
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հավելեց, որ մարդիկ չեն կարող բացահայտ ասել այդ ամենի մասին ճնշումներից խուսափելու և աշխատանքից չզրկվելու համար։ Ի դեպ, կան նաև տեղեկություններ, որ պետական գերատեսչությունների զգալի թվով աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել թե նշյալ հանգամանքներից ելնելով, թե՛ կապված Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մասնակցելու ստիպողականության հետ, սակայն շատերի դիմումները չեն մակագրվել, և նրանց խնդրել են առայժմ շարունակել աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45