Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարգավորման թեմային, նախապայման է ներկայացրել Թուրքիային: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ո՛չ Եգիպտոսի կողմից, ո՛չ էլ Թուրքիայից կողմից առ այսօր որևէ նախապայման առաջ չի քաշվել:
Շուքրին նշել է, որ թուրք-եգիպտական հարաբերությունների հնարավոր կարգավորման համար Թուրքիայի քայլերը պիտի համատեղելի լինեն Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին:
Եգիպտոսի արտգործնախարարի խոսքով՝ երկար տարիներ տևած լարվածությունից հետո Կահիրեն և Անկարան վերականգնել են շփումները, սակայն իրենց երկխոսությունը սահմանափակ է:
«Սովորական դիվանագիտական շրջանակներից դուրս հաղորդակցություն չկա: Եթե համատեղելի լինեն Թուրքիայի կողմից ձեռնարկված իրական քայլերը Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին, ապա դրանք կդառնան հարաբերությունների կարգավորման հիմք»,-ասել է Շուքրին:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34