ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է երկրում ներդնել նոր հարկային համակարգ, որի արդյունքում զգալիորեն կաճեն բյուջե մտնող եկամուտները: Նախատեսվող փոփոխությունները, որոնք հարկային աճի խթան կդառնան, ԱՄՆ-ում կլինեն ամենախոշորը 1993 թվականից ի վեր:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը:
«Այս միջոցն անհրաժեշտ է երկարաժամկետ տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը պետք է հետևի 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ պետական աջակցության երրորդ փաթեթին»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Նշվում է՝ խոսքը հարկերի այն բարձրացման մասին է, որի մասին հայտարարվել էր 2020 թվականին Բայդենի նախընտրական ծրագրում: Ըստ աղբյուրների, Բայդենը պատրաստվում է մասամբ չեղարկել նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017 թվականին ստորագրած օրենքը, որը արտոնյալ պայմաններ էր ստեղծում իրավաբանական անձանց և հարուստ մարդկանց համար:
«Այս և այլ փոփոխություններով Բայդենը փորձում է հարկային օրենսգիրքն ավելի առաջադեմ դարձնել»,- պարզաբանել են լրատվամիջոցի աղբյուրները:
Քննարկվող միջոցառումների շարքում զրուցակիցները նշել են կորպորատիվ հարկի ավելացումը՝ 21 տոկոսից հասցնելով 28 տոկոսի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրամադրվող հարկային աջակցության վերացումը, ինչպես նաև եկամտահարկի բարձրացումն այն քաղաքացիների համար, որոնք տարեկան վաստակում են ավելի քան 400 000 դոլար: Բացի այդ, քննարկվում է շահութային հարկի ավելի բարձր դրույքաչափի ներդրումը տարեկան առնվազն 1 միլիոն դոլար աշխատավարձ ստացող մարդկանց համար:
Bloomberg-ի տվյալներով՝ նախատեսվող միջոցառումները թույլ կտան 10 տարվա ընթացքում բյուջեն համալրել 2,1 տրիլիոն դոլարով:
Ընդհանուր առմամբ, Բայդենի տնտեսական ծրագրի ընդհանուր ծավալը, ըստ փորձագետների, կտատանվի 2 տրիլիոն դոլարից մինչև 4 տրիլիոն դոլարի սահմաններում:
Ծրագիրը պետք է հաստատվի Սենատի կողմից: Դեմոկրատական կուսակցությանն անհրաժեշտ կլինի առնվազն 10 հանրապետականի աջակցությունը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02