ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը պաշտոնական այցով գտնվում է Տոկիոյում, խոստացել է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կշարունակեն սետ համագործակցությունը ԿԺԴՀ-ի միջուկազգերծման հարցում: Այդ մասին Բլինկենը հայտարարել մարտի 16-ին՝ Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Տոսմիցու Մոտգեիի հետ բանակցություններ սկսելուց առաջ։
«ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կշարունակեն համագործակցությունը, որը նպատակամղված է Հյուսիսային Կորեայի միջուկազերծմանը»,- ընդգծել է նա: Մոտեգին իր հերթին ամբողջովին պաշտպանել է իր ամերիկացի պաշտոնակցի համապատասխան դիրքորոշումը: Բլինեկենը նաեւ խոստացել է, որ ամերիկյան կողմը Ճապոնիային ցուց տա ամբողջ հնարավոր աջակցությունը ճապոնացի այն քաղաքացիների խնդրի լուծման գործում, որոնք առեւանգվել են հյուսիսկորեական հետախուզության կողմից: ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առեւանգման թեման ամենահիվանդագններից մեկն է այդ երկու երկրների հարաբերություններում, որոնք պաշտոնական դիվանագիտական կապեր չեն պահպանում:
2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանել է Ճապոնիայի սոսկ 13 քաղաքացիների առեւանգման փաստը եւ նրանցից հինգին թույլ է տվել վերադառնալ հայրենիք: Մնացածները հայտարարվել են մահացածներ, իսկ նրանց հարազատներին են ուղարկվել աճյուններ, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել: 2014 թվականի մայիսին Ճապոնիայի եւ ԿԺԴՀ-ի կառավարությունները պայմանավորվել են անցկացնել ճապոնացի քաղաքացիների առեւանգումների նոր հետաքննություն, սակայն դրանով զբաղվող հանձնաժողովը հետագայում կազմացրվել է Փհենյանի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44