«Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ հնարավորություն կա դառնալու այս կամ այն ընկերության զոհը, և բնական է, որ ՌԴ-ն ուզում է իր «Sputnik V» պատվաստանյութը վաճառել, «AstraZeneca»-ն իր պատվաստանյութն է գովազդում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը։
Նրա խոսքով, առողջապահական ամսագրերից մեկը՝ «Լանցետ», հետազոտական հոդված է հրապարակել, որում նշվում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութերից ամենաարդյունավետը ռուսական «Sputnik V»-ն է։ Բայց և այնպես, Հայաստանը պատվաստանյութերի մրցավազքի մեջ որոշել է նախընտրությունը տալ «AstraZeneca»-ին։ «Կարծում եմ, որ մեր նախարարությանը չեն տվել այլընտրանք, քանի որ մենք ունենք պարտականություններ ԳԱՎ-ի հիմնադրամի առջև։ Երեկ իր ֆեյսբուքյան ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալն ասում էր՝ ոչինչ, որ «AstraZeneca»-ի արդյունավետությունը 70 տոկոս է, իսկ «Sputnik V»-ինը՝ 90 տոկոս...։ Խնդիրն այն է, որ եթե մենք կարող ենք ձեռք բերել 90 տոկոս արդյունավետություն ունեցող պատվաստանյութ, ինչո՞ւ ենք մյուսը ձեռք բերում, որն, ի դեպ, եվրոպական 13 երկրներում արգելվել է օգտագործել։ Ինչ ձեռքներն ընկել է, բերել են՝ առանց հաշվի առնելու պավաստանյութի արդյունավետությունը»,- կարծիք հայտնեց բժիշկը։ Նա նշեց նաև, որ երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որի ընթացքում Հայաստանը որոշել է չմերժել նաև «Novavax» պատվաստանյութի ներկրումը, որը դեռևս արտոնագրված էլ չէ։ «Մեր առողջապահության նախարարության համար միևնույն է՝ ինչով կպատվաստվի մեր ժողովուրդը, և նման վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ արժեզրկում է պատվաստումների երևույթը։ Նման կասկածելի արդյունավետություն ունեցող պատվաստանյութերի ներկրումը հետ է պահում հասարակությանը պատվաստվելու մտքից»,- նշեց նա։ Բայց և այնպես, ըստ Գևորգ Գրիգորյանի, մարդկանց մի մասը գիտակցված գնալու է պատվաստման, մի մասն էլ՝ զգուշավորություն է ցուցաբերելու։ «Մարդիկ կան, որ անգամ այն պատվաստումներին չեն վստահում, որոնք տասնյակ տարիներ ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Եվ նշեմ՝ ես դեմ եմ, որ «AstraZeneca» պատվաստանյութն օգտագործվի Հայաստանում, և չեմ ուզում, որ դեռ չարտոնված «Novavax»-ը արդեն հավանություն ստանա։ Ինձ թվում է, որ մեր առողջապահական համակարգի ներկայացուցիչներն ուղղակի չեն կարողանում ոլորտում աշխատել, չեն կարողանում ո՛չ ռազմավարություն մշակել, ո՛չ էլ ռիսկերի գնահատում անել։ Այս մարդիկ անգործունակ են»,- կարծիք հայտնեց նա։
Աղբյուր` Panorama.am
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55