Տասն օր առաջ զավեշտալի դեպք է գրանցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենքում: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր ունիկալ, բայց ցավալի գրառումներով մեծ լարվածություն է առաջացրել էթիկայի հանձնաժողովականների մոտ:
Արցախում բնակված գեներալ-գնդապետն իր ամբողջ կարողությունները, բնականաբար, կուտակել էր հանձնված տարածքներում․ հայտարարագրելիս մարդը ստիպված անկեղծացել է։
Որպեսզի գործող իշխանությանը Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնի, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի գտնվելու շրջանը, հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»: Սա, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խառնաշփոթ է առաջացրել հանձնաժողովի ներսում, ավելորդ սկանդալից խուսափելու համար խնդրել են գեներալին՝ վերանայել գրառումները: Մոսին սկզբում հրաժարվել է՝ ասելով, որ իրողությունը ներկայացրել է այնպես, ինչպես կա, սակայն ավելի ուշ գեներալ-գնդապետի հետ տարածք մտած մտերիմներից մեկի միջամտությամբ խմբագրվել է ծնունդով հադրութցի գեներալի հայտարարագիրը։ Իսկ թե ինչպես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից հետո պարզ կդառնա:
Yerevan.Today-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չի հերքել իր հայտարարագիրը յուրահատուկ ձևակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելեց․ «Իսկ ի՞նչ պիտի անեի… Գրեի՝ վաճառե՞լ եմ, հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը… էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբույր կայքում
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02