ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության և արդիականացման աշխատանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի հետ շրջել է շինհրապարակում և ծանոթացել ընթացող աշխատանքներին: Վ. Գալուստյանը նշել է, որ հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել սեպտեմբերին: Այն լինելու է ժամանակակից լուծումներով, միջազգային չափանիշներին համապատասխան կահավորված և հաշմանդամություն ունեցող մարզիկներին հարմարեցված շինություն. առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, իսկ մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ շուրջ 150 մարզիկի համար, նախատեսվում է ունենալ նաև ամֆիթատրոն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նկատել է, որ աշխատանքները բարեհաջող ավարտելու դեպքում քոլեջը կարող է ընդունել ինչպես Հայաստանի հավաքական թիմերի, այնպես էլ արտասահմանյան ուսումնամարզական հավաքներ, իրականացնել միջազգային ծրագրեր. «Միջազգային չափանիշներին համապատասխան մարզական քոլեջ ունենալու անհրաժեշտության և կարևորության մասին խոսելն իսկ ավելորդ է: Քոլեջն իր մեծ ավանդն ունի հայկական սպորտի զարգացման գործում, բայց չպետք է կանգ առնենք, անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: Ակնկալում եմ, որ մոտ ապագայում այստեղ կլինեն բարձրակարգ մարզիկ դառնալու և մրցունակ կրթություն ստանալու համար ժամանակակից բոլոր պայմանները»:
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը վստահեցրել է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո էլ քոլեջի զարգացման և տարածքի բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը եղել է նաև քոլեջի ուսումնական մասնաշենքում և մարզադահլիճներում, հետևել դասապրոցեսին: Հաջորդիվ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզօջախի աշխատակիցների հետ: Աշխատանքային քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նրանց սոցիալական փաթեթ տրամադրելու, ֆինանսական, սպորտային բժշկության վերաբերյալ և աշխատակիցներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:
«Կորոնավիրուսի համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այս տարին ֆինանսական տեսանկյունից բարդ է լինելու, բայց աշխատանքները կանգ չեն առնի, իսկ եղած միջոցները կօգտագործվեն խելամիտ: Բոլոր ուղղություններով ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում. մոտ ապագայում Երևանում կգործի սպորտի բարձրագույն վարպետության դպրոց, աշխատանքներ են տարվում նաև մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու ուղղությամբ»,- ասել է Կ. Գիլոյանը և հավելել՝ մի շարք ծրագրեր, կանոնակարգեր վերանայման փուլում են, իսկ հնարավոր փոփոխությունները լինելու են բացառապես ի նպաստ հայկական սպորտի:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03