ARM | RUS |

«Կարճ ասած»․ «Այստեղով Նիկոլն է անցել»․ Ինչպե՞ս համահայկական հիմնադրամը հեղինակազրկվեց

16.03.21 | 23:59

Yerevan.today-ը գրել է.

Գուցե ձեզանից ոմանք տպավորություն ունեն, որ ես էս իշխանության արածների մեջ միայն վատն եմ տեսնում ու ամբողջ օրս սպառում եմ քննադատություններով։ Անկեղծորեն՝ ուզում եմ լավ բան տեսնել, բայց չեմ գտնում․ եթե ես իշխանության մեջ լինեի, էլի չէի կարողանա տեսնել ու երևի դա է պատճառը, որ երբ իշխանական գործիչներն արդարացնում են իրենց արածները, հիմար վիճակում են հայտնվում։ Եկեք պայմանավորվենք այսպես․ ինձ ուղարկեք Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքբերումների մասին փաստեր ու խոստանում եմ, որ դրանք կհավաքեմ մեկ տեղում, եթե բոլորը միասին գոնե մեկ հաղորդման նյութ դառնան։ Ու մեկ հաղորդում կնվիրեմ Նիկոլի բարեփոխումներին՝ մի կողմ դնելով այդ էակի նկատմամբ իմ վերաբերմունքը։ Ես համոզված եմ, որ դրանք լինելու են մանր բաներ, ինչպես, օրինակ, կուրթանցուն թուքումուր տալուց հետո տուն տալը կամ հեղափոխության պապիկի՝ Ծիծեռնակաբերդ բարձրանալը։ Հա, քիչ էր մնում մոռանայի՝ Կարապի Լճի կղզյակի ազատագրումը՝ Սերժի ժամանակներից մնացած դարպասիկը բացելով։ Հավատացեք, մեղք չունենք, որ ո՛ր թեմային անդրադառնում ենք, պարզվում է՝ գլխներից մեծ բաներ են կերել ու դեռ խոսում են։ Հայաստանում ու Արցախում, բայց հիմնականում Արցախում 25 տարի շարունակ շուրջ 400 մլն դոլարի ծրագիր է իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Էդ որ ասում են 25-30 տարի թալանել են, պարզվում է՝ 25-30 տարին քարը քարի վրա դնելով կառուցվել է ազատագրված Արցախը։ Հայաստանի ու Սփյուռքի հանգանակությունների արդյունքում կառուցվել են ճանապարհներ, կառուցվել են ամբողջովին, ոչ թե սրանց նման ընդամենը վերանորոգել, ջրագծեր են գցվել զրոյից, դպրոցներ, գյուղական ու քաղաքային բազմաթիվ ենթակառուցվածքներ, Հյուսիս-հարավ մայրուղին։ Բոլոր փոխանցողները չէին մեծահարուստ, մարդիկ կային, որ փոխանցում էին 500 դրամ, երեխաները դպրոցի ընդմիջման գումարն էին փոխանցում․ տարեցները թոշակից էին խնայում ու փոխանցում․ որովհետև հպարտություն էր հայրենիքի շենացմանը մասնակից լինելը։ Ես հիմա չեմ անդրադառնա նրան, որ մեր բոլորիս ջանքերով կառուցած երկիրը մի ստորագրությամբ տվեցին թուրքերին։ Ես ուզում եմ անդրադառնալ էն թշնամական վերաբերմունքին, որ Նիկոլի իշխանությունը ցուցաբերեց այս հիմնադրամի նկատմամբ, ու՝ առաջին իսկ օրերից։ Նիկոլ Փաշինյանի օրոք ամեն ինչի նահանջի կողքին նաև պակասեցին այս հիմնադրամին փոխանցումները։ 2019 թվականին հանգանակվել է պատմության մեջ ամենաքիչ գումարը՝ 10 մլն դոլարից պակաս։ Այո, Սփյուռքը չէր վստահում Նիկոլ Փաշինյանին, չէր վստահում նրա կառավարությանը․ բայց երբ վրա հասավ պատերազմը, մարդիկ չէին նայում՝ սիրում են, թե չեն սիրում, բոլորը կանգնեցին հայրենիքի ու բանակի կողքին։ Չվստահելով Նիկոլին, այնուամենայնիվ շարունակեցին գումար փոխանցել համահայկական հիմնադրամին, որը հանգանակություն էր անում «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով և խոստանում էր Արցախին ուղղել գումարները, զենք առնել, փախստականներին օգնել։ Բայց շատ շուտով երևաց, որ տեղին էր չվստահելը և որ կարմիր կովը իրոք կաշին չի փոխում։ Դեռ պատերազմի կեսից մենք տեղեկացանք, որ համահայկական հիմնադրամի հավաքած գումարների 80 տոկոսը՝ 107 մլն դոլար, փոխանցվել է պետական բյուջե, դարձել է սովորական ծախս՝ նպաստ, թոշակ, աշխատավարձ, պարգևավճար։ Աչքներիս չէինք հավատում։ Մենք հանրությունից գումար ենք ուզում ճակատին օգնելու համար, փախստականներին օգնելու համար, զինվորին օգնելու համար, բայց պարզվում է ի՞նչ՝ ոչ մի օգնություն տեղ չի հասնում։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը խնդրում էր, որ չհրապարակենք մեր տեղեկատվությունը, որ պատերազմական այդ վիճակում հանրությունը չնեղանա հիմնադրամից։ Պատերազմից անմիջապես հետո հրապարակեցինք։ Ու դրանից հետո ուշագրավ բաներ բացահայտվեցին։ Պարզվում է, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ որոշում էր կայացվել փողը տալ կառավարությանը, հրավեր չի ուղարկվել ՀՀ և Արցախի պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որոնք խորհրդի անդամներ են։ Հա՛մ չեն հրավիրել, հա՛մ փաստաթղթեր չեն ուղարկել։ Ինչո՞ւ, գուցե վստա՞հ էին, որ հավանության չի արժանանա հիմնադրամի կանոնադրությանը հակառակ արված ծախսերը։ Աղմուկից հետո նախագահ Արմեն Սարգսյանը, որը ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը, ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի ուսումնասիրեն ծախսերը։ Այսինքն, պահանջում է թափանցիկ հաշվետվություն։ Եվ հիմա պարզվում է, որ Միջազգային աուդիտը չի հաստատել հաշվետվությունը։ Իսկ ի՞նչ թափանցիկ ծախսերի մասին է խոսքը․ երրորդ նախագահը հայտարարեց, որ կառավարության հաշվից և հիմնադրամի փողերով իրական գնից անհամեմատ բարձր գնով պետական գնումներ են արել, օրինակ՝ 600 դոլարով զրահաբաճկոն, որը երևի հնարավոր ամենաբարձր գինն է եղել։ Մամուլում էլ հրապարակվեց, որ պատերազմի օրերին ինչ-որ գնումների գործարքներ են արել իշխանության ներկայացուցիչներ Հայկ Սարգսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Հակոբ Արշակյանը։ Խոսվում է 8-11 մլն դոլար ընդանհրապես չքանալու մասին։ Հիմնադրամը հերքում է․ բայց, խնդիրն այնտեղ է, որ Հիմնադրամը ինքը պետք է հետամուտ լիներ, թե այդ ինչպես է ծախսվել հանգանակված գումարները, արդյո՞ք նպատակային են ծախսվել։ Սակայն Արշամյանի ղեկավարած հիմնադրամը հերքում է որ կառավարությունը, 11 միլիոն դոլար կանխիկացում է արել, այնինչ պետք է պահանջեր փաստաթղթեր, թե ինչու՞ կանխիկ և ի՞նչ ծախսեր է արվել։ Զավեշտը և խայտառակությունն այն է, որ մենք գումար ենք փոխանցել, որ զենք առնեն ու հաղթենք թշնամուն, սրանք էդ գումարից պարգևավճար են տվել ֆեյքերի ՊՈԱԿ-ին, որի ֆեյքերը կեղծ լուրեր են տարածել, թե հաղթում ենք։ Ստացվում է՝ մենք գումար ենք տվել Նիկոլին, որ մեզ հիմարացնի, իսկ տղերքը վարի գնան։ Մենք գումար էինք հանգանակում, որ տեղահանվածները գիշերելու տեղ ունենան ու մի օր բնակարան կառուցվի նրանց համար։ Ո՞վ որոշեց, որ նախարարի պարգևավճարն ավելի կարևոր է, քան արցախցի ընտանիքի՝ պադիեզդներում գիշերելը։ Լավ, ձեր խիղճը ո՞ւր է։ Էդքան հեշտ է՞ ուրիշի փողերն ուտելը։ Դուք հե՞շտ եք քնում գիշերը՝ մտածելով, որ մարդիկ կան, որ էս պահին դրսում են, քանի որ դուք տաքուկ լռվել եք իրենց ուղարկված փողերով։ Ինձ հետաքրքիր է՝ եթե Նիկոլի կառավարությունը երկու տարի շարունակ բարգավաճում էր, ինչպես ասում էին, ներդրումները նորմալ էին, տնտեսական աճը աննախադեպ էր 2008-ից ի վեր, էդ ո՞նց եղավ, որ թոշակ տալու համար գումար չկար։ Ինչո՞ւ կառավարության փողերը ծախսելու փոխարեն մտաք հիմնադրամի բյուջե, այն էլ անմիջապես պատերազմի օրերին։ Լավ, ասենք կարիքը կար․ այդ դեպքում ասում էիք, թե Նիկոլի կառավարությունը մեծ վստահություն է վայելում, է՛, առանձին հայտարարեիք՝ ֆինանսների նախարարությանը գումար փոխանցեք, ժողովուրդ, աշխատավարձ տանք, պարգևավճար տանք, տեսնեինք քանի՞ հոգի կփոխանցեր։ Դուք չկարողացաք երկիրը կառավարել այնպես, որ գոնե ձեր պարգևավճարների համար գումար ստեղծեք, որ չմտնեք մարդկանց գրպանը, ու մտաք։ Մտաք ժողովրդի գրպանը, ձեր պատճառով տարհանված փախստականի գրպանը, զոհված մեր զինվորի գրպանը․․․ Ստացվում է՝ հրահրել եք պատերազմ, խաբել եք 44 օր շարունակ, մեր տղերքին տարել եք բայրաքթարների բերան-սպանել եք, մեր ու էդ տղերքի նաև փողերն էլ զուգահեռ թալանել եք։ Ասացեք տեսնեմ, էլ թալանը պոզով ու պոչո՞վ է լինում։ Ու անհասկանալիորեն, էս ամեն ինչին արդարադատությունը խուլ է, մեռել է, չկա․․․ Մարդիկ իրավունք ունե՞ն ճշմարտությունը իմանալու։ Մեր գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին, պետք է պատասխանատվություն կրողներ լինեն ու միայն այս դեպքում է հնարավոր վերականգնել վստահությունը։ Մենք ունենք ձախողված երկիր ու հիմա առավել քան երբևէ պետք է ողջ հայության վստահությունը, նաև՝ ֆինանսական տեսքով։ Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ քանդեցին հիմնադրամը, ո՞ւմ էր խանգարում․ սա ո՛չ նախկին էր, ո՛չ ներկա։ Սա հիմնադրամ էր, որով ամբողջ հայությունը մասնակցություն էր ունենում հայրենիքի շենացմանը։ Ինչո՞ւ հիմնադրամը հասցրիք կործանման եզրին։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վատ վերաբերմունքը հիմնադրամի նկատմամբ սկսվեց իշխանության գալուց անմիջապես հետո, էն ժամանակ, երբ ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, ու Աննա Հակոբյանն ասաց, որ վատ բան չի տեսնում, որ գողացված փողերը նվիրեն իր հիմնադրամին։ Նիկոլը գիտեր, թե էդքան հեշտ է, կանգնում ես հիմնադրամի տաղավարում, սելֆի ես անում ու փողերը գալիս են։ Բա ոնց, խաղ ու պար է։ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը 3 տարվա ընթացքում հասցրեց անցնել մեր բոլոր ձեռքբերումների կողքով ու վարի տալ ամեն ինչ։ Վիկտոր Հյուգոն ասում է՝ «Այստեղից թորքն է անցել», կարելի է խմբագրել՝ այստեղով Նիկոլն է անցել։ Չկա մի տեղ որով անցել է նա ու մնացել է չպղծված։ Բայց ինչքա՜ն ուժ ու վճռականություն պետք է ունենաս, որ անգամ ամենաամուր կառույցները քանդես։ Կե՜ցցես Նի՛կոլ, քեզ բոլորս ենք թերագնահատել։ Քեզ մալադեց, կասեր Ալիևը։

Սևակ Հակոբյան


Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին կխոսեմ. Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին...

14:35

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․ Ահազանգ

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․...

14:03

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․...

13:34

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի...

13:09

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը նորից հրապարակում արեց (Տեսանյութ)

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը...

11:22

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

10:44

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները. Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան...

10:02

Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի որակական չափանիշները

Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի...

12:36

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցությունը

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն...

12:21

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն. Անանյան

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն....

12:03

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում...

11:46

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկները

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած...

11:16

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ դիվանագետ

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ...

11:02

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է...

10:46

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային...

10:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7...

10:14

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01