Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է մարտական անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից, հաղորդում է Reuters-ը: 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Անկարայի ու Էր Ռիադի հարաբերությունները սրվել են: Առեւտուրը փլուզվել է Սաուդյան Արաբիայի ոչ ֆորմալ բոյկոտի պատճառով, բայց երկու երկրներն էլ հայտարարել են, որ կաշխատեն հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ Էրդողանը քննադատել է Սաուդյան Արաբիայի ու Հունաստանի վերջին համատեղ զորավարժությունները: «Բայց, մյուս կողմից, այժմ կա Թուրքիայից մարտական ԱԹՍ-ներ գնելու Սաուդյան Արաբիայի հայտը»,- ասել է նա՝ մանրամասներ չներկայացնելով: Սաուդյան Արաբիայի հետ լարվածությունը թուլացնելու Թուրքիայի հույսերը տարածաշրջանային ավելի լայն ջանքերի մի մասն են: Անկարան բազմիցս հայտարարել է, որ նաեւ Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարներ է տեսնում, որոնք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահին:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44