«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել մարտի 19–ին, ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։
Օրակարգում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։
«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են նախագծերի փաթեթն առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու ՝ ԱԺ արտահերթ նիստ գումարել։
Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ ասվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստուտիցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների եւ ազատությունների ու խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։
Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝
1. Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբարար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը։
2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ–ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր։ Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ–ն իր՝ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննությունն ու լուծումը, մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերին, ապահովել այդ խնդիրների լուծման ինստիտուցիոնալ դատարանակազմական մեխանիզմների արդյունավետությունը։ Այդ գործառույթների իրականացման համար, ԲԴԽ–ին առաջարկվում է օժտել նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ։
3. Նախագծի ընդունման դեպքում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ՀՀ արդարադատության նախարարից եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ–ին դիմելու իրավունք ունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք եւ պահպանված են սահմանված ժամկետները։ Այդ դեպքում, քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ–ի կողմից քննելու համար։
Նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03