ԴԻԱԼՈԳ մոսկովյան հասարակական կազմակերպությունը և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագիծը (գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Գինդին) Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի հետ համատեղ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կնշանավորեն Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների համար այս կարևոր իրադարձությունը «Հերոսական Բալլադ» համերգ-գործողությամբ:
Միջոցառումը տեղի կունենա 2021 թ մարտի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Որպես երեկոյի խորագիր է ընտրված Առնո Բաբաջանյանի Հերոսական բալլադ ստեղծագործության անվանումը դաշնամուրի և նվագախմբի համար:
Միջոցառման ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի սիմֆոնիկ և վոկալ ստեղծագործություններ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի, ռուս և հայ անվանի արտիստների կատարմամբ: Որոնց թվում ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսանդր Գինդինը, ռուսաստանի օպերային և կամերային երգիչ (բարիտոն) Ե. Կոլոբովայի անվան Նոր Օպերա թատրոնի առաջատար մեներգիչ Իլյա Կուզմինը, Ալ. Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո), Գևորգ Հակոբյանի (բարիտոն) և այլոք:
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառումը, որն անցկացվում է ռուս-հայկական հասարակական նախաձեռնության շնորհիվ, ունի մեծ միջազգային հասարակական-քաղաքական, մշակութային և կրթական նշանակություն, որով արտահայտվում է ռուս և հայ ժողովուրդների հավատարմությունը ընդհանուր պատմության նկատմամբ և լավագույն օրինակն է հանդիսանում մեր ընդհանուր մշակութային ժառանգության հանդեպ տածած հոգատար վերաբերմունքի:
***
Նշենք, որ ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությաՆն և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային ծրագրի ղեկավարությանը միավորում են բազմամյա բարեկամությունն ու համագործակցությունը:
Մասնավորապես, Յուրի Նավոյանի և Ալեքսանդր Գինդինի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի նախարարության և արվեստի հովանավորներ Սամվել Կարախանյանի, Գոռ Կարախանյանի և Արայիկ Նավոյանի նախաձեռնությամբ, 2016 թ. Մարտի 20-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառում:
Գործընկերները համատեղ նմանատիպ միջոցառում անցկացրեցին նաև 2016 թ. Ապրիլի 16-ին Մոսկվայի Գրողների Կենտրոնական տանը, որին իրենց ուղերձներով ողջունեցին Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների այն ժամանակվա ղեկավարները՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գ.Գ. Սահակյանը և ՌԴ Պետդումայի նախագահ Ս.Ս. Նարիշկինը, եկեղեցու արտաքին կապերի բաժնի նախագահ Մոսկվայի պատրիարքարանի Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև):
Մասնավորապես այս նախագիծը ստեղծվել է Գոռ Կարախանյանի և Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ:
Այս հղումով տրված են առավել մանրամասն տեղեկություննե «Հերոսական բալլադ» համերգ-գործողության մասին:
Ссылка на файл с подробным описанием акции
Источник: Dialogorg.ru
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34