Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել խորացման գործում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաև գործարար և մշակութային շփումների ակտիվացումը: Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի և միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55