«Գրոծընկերներիս հետ քննարկման ժամանակ եկել ենք այն եզրակացության, որ շեմը լինի ոչ այնքան բարձր, որն ի սկզբանե առաջարկել էի, այլ մի փոքր զիջում իրականացնենք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով վիրավորանքի և զրպարտության դեպքերի համար Քաղաքացիական օրենսգրքում սահմանված փոխհատուցման չափերի բարձարացման իր օրենսդրական նախաձեռնությունը: Նա տեղեկացրեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, բայց գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում է կայացրել վիրավորանքի դեպքում գործող օրենսգրքով սահմանված 1 մլն դրամ փոխհատուցումը փոխարինել 3 մլն դրամի չափով՝ նախկինում իր առաջարկած 5 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամը փոխարինել 6 մլն դրամով, նախկինում առաջարկած 10 մլն դրամի փոխարեն: Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ օրենքի հիմնական դրդապատճառը ոչ թե տնտեսական է, այլ վիրավորանքի և զրպարտության մասով Հայաստանում ստեղծված իրավիճակը:
«Անկեղծ ասած, ես ավելի խիստ էի տրամադրված, բայց գործընկերներիս հետ քննարկելով, եկել եմ այն եզրակացության, որ այս փուլում 3000-ապատիկը և 6000-ապատիկը բավարար չափ է, որով դատարանին հնարավորություն է տրվում ավելի մեծ ամպլիտուդով գործել»,- նկատեց Սիմոնյանը: Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հայտնեց, որ միջազգային պրակտիկայում նման բարձր փոխհատուցումները ԶԼՄ-ներին ստիպում են լիարժեք չիրականացնել խոսքի ազատության գործառույթը և կառավարության անունից առաջարկեց փոխհատուցումները սահմանել համապատասխանաբար 2 մլն դրամը և 3 մլն դրամը: «Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, կառավարության ներկայացուցչին կոչ եմ անում գիտակցել իրավիճակը, և ընդունել, որ թավշյա վերաբերմունքն ընդհանրապես այլևս ընդունելի չէ: Երբ հարց է հնչում, թե արդյոք կա վիճակագրություն, ապա կառավարության ներկայացուցիչը նույնիսկ չի էլ հիշում, որ կառավարության ղեկավարը՝ նկատի ունեմ այս պարագայում Տիգրան Ավինյանին՝ ղեկավարներից մեկին, հայց է ներկայացրել դատարան և հաղթել է»,-արդարադատության նախարարի տեղակալին հակադարձեց Ալեն ՍԻմոնյանը: Վահե Դանիելյանը հայտնեց, որ Տիգրան Ավինյանի գործին դետալային է տիրապետում է և դրա հանգամանքներն այլ են եղել և կրկին պնդեց, որ փոխհատուցման բարձր չափերը խնդիրները չեն լուծելու: Հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց կառավարության առաջարկը և ընդունեց Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը՝ նաև սահմանելով նախագիծն արագացված ռեժիմով ընդունելու տարբերակը:
Աղբյուր` Panorama.am
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03