«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում երրոդ ուժն է և արդեն մեկ ամսից ավելի է ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն և գնացել է զիջումների բոլորի նախնական դրված պայմաններից: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ թեև իշխանությունը չգնաց զիջումների, բայց որպեսզի երկիրը դուրս բերեն ճգնաժամից անհրաժեշտ են անցկացնել արտահերթ ընտրություններ, այդ իսկ պատճառով էլ հայտարարել են՝ եթե մինչև հունիսի 1-ը լինեն արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, որևէ ձևով չի խոչընդոտի, եթե անգամ այլ խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվի, չի պաշտպանի: «Պայմանավորվել ենք, Փաշինյանն ասել է, որ պետք է հանդիպի նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Սպասել եմ մինչև օրս, որ հանդիպի: Որևէ այլ փոփոխություն այս քննարկումների հետ կապված տեղի չի ունեցել: Հիմա, քանի որ իշխանությունը տեսել է, որ ոնց որ թե բոլորը կոնսոլիդացվել են, կոնսենսուս կա արտահերթ ընտրությունների հետ կապված, ասում են՝ էդ սաղ լավ է, ուզում են արտահերթ ընտրություն լինի, բայց մի հարց կա, մեր կազմած Ընտրական օրենսգրքին չեք գա՞ կողմ քվեարկեք»,- նշեց նա: Նա հիշեցրեց՝ իրենք առաջարկել են, որ նոր ընտրական օրենսգրքում ներդնել բաց համամասնական ցուցակներով ընտրության մեխանիզմը, այսինքն՝ լինի ռեյտինգային համակարգ, բայց ամբողջ հանրապետության տարածքում, ցուցակի մեջ ընտրողն իր քվեարկությամբ փոփոխություն է կատարում: Սակայն այս առաջարկը, ըստ Մարուքյանի, չի ընդունվել, իշխանությունը ցանկանում է անցնել փակ համամասնական ընտրակարգին: «Հիմա կամ մենք գործող օրենսգրքով ենք գնում ընտրության, կամ եթե ուզում են իրենց գրված օրենսգրքով լինի, ուրեմն պետք է իրենք քվեարկեն արագ, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը ու դրանով գնան, բայց չակնկալեն, որ ընդդիմությունը կողմ քվեարկի այն օրենսգրքին, որին դեմ է: Աշխարհում չկա նման բան: Նաև այդ օրենսգրքում գրել են, որ առաջին տեղն ընկած ուժը, ըստ իրենց հարցումների՝ իրենք, ընտրություններց հետո 14 օր ժամանակ պետք է ունենան որոշելու, թե ում հետ են կոալիցիա անում: Այսինքն, մյուս ուժերը չեն կարող կոալիցիա ստեղծել իրար հետ: Եթե այդ 14 օրում դա չի ստացվում, նոր դրանից հետո 7 օրվա ընթացքում մյուսները դա կարող են անել: Էլի ուրիշ խայտառակ դրույթներ կան»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով, ստացվում է, որ հիմա էլ Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկելու պայման է դրված. «Եթե դա էլ անենք, հիմա էլ ժամացույցս են ուզելու, գալու են, ասեն՝ եթե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն իր ժամացույցը մեզ չտա, չի լինի»:
Աղբյուր` Panorama.am
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03