«Ինձ համար շոկային է Նիկոլի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին գրառումը, ես ամեն օր շոկ եմ ապրում՝ հասկանալով, որ նա չի փախել, չի ծլկել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի, նրա ներկայությունը հայի համար ամոթ է։ Ըստ նրա, Նիկոլ Փաշիյանի չծլկելը, չգնալը մահ է, մեռնել է հայի համար։ «Անել ամեն ինչ հակազգային, հակապետական ձևով ու մնա՞լ։ Ո՞նց է մնում, չգիտեմ, շոկ է։ Իր հետ ի՞նչ ընտրություններ, բացառվում է, չպետք է լինի նման բան։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս են խորհրդարանական կուսակցությունները համաձայնել։ Բոլոր մտավոր ունակության տեր հայերը դեմ են արտահայտվում Նիկոլին ու իր իշխանությանը, քանի որ այն համակարգը, որ կար, գուցե սխալներով, վերացվեց»,- նշեց նա։ Ռուբեն Հովհաննիսյանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս է կարողանում իշխանությունն այսպես ապրել։ «Էսքան զոհերից, հայրենիքը կորցնելուց հետո էլի սատարել պարտությա՞նը, պարտվողի՞ն։ Էռնեստ Հեմինգուեյը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ եթե ուզում եք ինձ սպանել, ինձ թուրք ասեք ու ես կմեռնեմ..., ու հիմա եթե կա մի հայ, որն ասում է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները շահավետ են լինելու, թուրք է։ Ես իրեն չեմ կարող հայ համարել, հայ ընդունել, չկա նման բան»,- ասաց բեմադրիչը։ Նա կարծիք հայտնեց, որ հայ ազգ, Հայաստան պետություն գոյություն չունի, քանի որ ոչ ոք հայի հետ հաշվի չի նստում։ «Մենք պետք է խորապես գիտակցենք, որ պետք է ազատվենք այս իշխանությունից, որ ձեռք բերենք նոր ազատություն, որն էլ կօգնի նոր հաղթանակներ կերտել։ Մենք այսքան կոմիկներ ունենք, որ բոլորին ծաղրում են, բա իրենք հիմա չե՞ն նեղվում, որ իրենց վարչապետին թուրքն է ծաղրում։ Դուք էլ Ալիևին ծաղրեք, գոնե դուք հակադարձեք, մի կոմեդիա էլ դուք արեք Ալիևի վրա։ Թե՞ պետք է գերիներ գնդակահարող Ալիևի դեմքին խաղաղություն տեսնեք, այն էլ այն օրով, երբ 180 հայ գերիների հարց էր բարձրացվել, երբ համահայկական հիմնադրամից այդքան գումար կորավ։ Հենց այդ օրվա մեջ եղավ այդ հայտարարությունը։ Դա պատահակա՞ն էր..., ո՛չ»,- նկատեց նա։ Ռուբեն Հովհաննիսյանի կարծիքով, նման հայտարարություններով փորձում են պատերազմը բթացնել մարդկանց մեջ։ Նա վստահեցրեց՝ չի ստացվելու։
«Մենք ինչո՞ւ մինչև հիմա չգիտենք զոհերի թվի մասին, նրանց անունները ինչո՞ւ չկան։ Ինչո՞ւ մարդկանց զինգրքույկները չեն տալիս, ինչո՞ւ։ Ինչու զինկոմիսարիատը չի՞ տալիս տեղեկանք, որ տղաները մասնակցել են մարտական գործողություններին»,- ասաց մշակութային գործիչը։
Աղբյուր` Panorama.am
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03