Կառավարության ձեւավորումը, որը կարող էր վերականգնել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, Լիբանանի ֆինանսական փլուզումը կասեցնելու միակ միջոցն է։ Այս մասին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը։ Աունը խնդրել է Հարիրիին անհապաղ նոր կառավարություն կազմել կամ տեղը զիջել մեկ ուրիշին, Հարիրին պատասխանել է՝ ասելով, որ եթե չկարողանա հաստատել իր կաբինետի կազմը, ապա պետք է ընտրություններ նշանակի: Հարիրին հինգշաբթի օրն ավելի դրական է տրամադրված եղել, նա ասել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը, եւ որ ինքը «հնարավորություն» է տեսնում: «Ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է կանխել այն փլուզումը, որին բախվում ենք այսօր... որպեսզի կարողանանք վերականգնել միջազգային հանրության վստահությունը»,- ասել է նա լրագրողներին: Անցյալ տարի ԱՄՀ-ի հետ Լիբանանի բանակցությունները փակուղի էին մտել՝ Լիբանանի կառավարության պաշտոնյաների, բանկիրների եւ քաղաքական կուսակցությունների միջեւ սկանդալի պատճառով՝ կապված ֆինանսական մեծ կորուստների հետ: Լիբանանյան ֆունտն ընկել է 90%-ով` 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից ի վեր երկրում տեղի ունեցած ամենածանր ճգնաժամի պատճառով: Սա շատերին հասցրել է աղքատության եւ սպառնալիքի տակ է դրել ներմուծումը դոլարի պակասի պատճառով: 2019-ի վերջից սկսած քաղաքական գործիչները չեն կարողացել համաձայնության գալ փրկության ծրագրի շուրջ, որպեսզի ապաշրջափակեն Լիբանանի համար խիստ անհրաժեշտ արտասահմանյան դրամական միջոցները։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44