Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի քանի հարյուր համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնց ավանդական ընթացքը խախտվել է ըստ էության միայն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում, որտեղ գյուղապետի ընտրություններում հաղթել է ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, այլ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանը:
Իհարկե, Սարգսյանը միակ թեկնածուն չէ, որ հաղթել է գործող գյուղապետին կամ իշխանության թեկնածուին, սակայն այլ նման դեպքերում հաղթանակ տանողները անկուսակցականներ են, ինչը ամենևին չի նշանակում ընդդիմության թեկնածու, և այս իմաստով Նոր Կյանքը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում դառնում է բացառիկ օրինակ:
Մեկ այլ օրինակ սպասվում էր Ծաղկահովիտ գյուղում, սակայն այստեղ «Սասնա ծռերի» ներկայացուցիչ, այժմ բանտարկված Արայիկ Խանդոյանը չի կարողացել հաղթել, համենայնդեպս՝ պաշտոնական տվյալով:
Այսպիսով՝ բացառությամբ Նոր Կյանքի, որտեղ հաղթել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը, մնացյալ առումներով ՏԻՄ ընտրությունները Հայաստանում անցան «ավանդույթների» համաձայն, եղավ ամեն ինչ՝ մինչև անգամ կրակոցներ և ծեծուջարդ Էջմիածնում, որտեղ քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որին նրա մրցակիցը մեղադրում էր ծեծուջարդի համար, ինչի հետևանքով մրցակից թեկնածուն հայտնվեց հիվանդանոցում, իսկ Գրիգորյանն էլ նրան մեղադրում էր իր մեքենայի վրա կրակելու համար:
Եվ այսպես, ըստ էության ամփոփելով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները՝ կարող ենք ասել, որ դրանք անցան սպասելիի շրջանակում, իսկ Նոր Կյանքում արձանագրված բացառիկ արդյունքը, իհարկե, միայն էլ ավելի թեժացրեց հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների ինտրիգը: Այս իմաստով սեպտեմբերի 18-ը ընդամենը նախերգանքն էր, քանի որ առանցքային սպասումը կապված է Վանաձորի և Գյումրիի ընտրությունների հետ:
Ավելին՝ սկզբնաղբյուրի կայքում
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27