Ադրբեջանական ուժերը տանջանքների են ենթարկել 2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայ ռազմագերիներին՝ դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով նրանց գերեվարելիս, տեղափոխելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի նոր զեկույցում։ Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց և տեղեկություններ տրամադրի այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, բայց վերջին անգամ տեսել են ադրբեջանական կալանքի տակ: «Տանջանքները, ներառյալ ձերբակալված հայ զինվորների խոշտանգումները, զզվելի է և ռազմական հանցագործություն է։ Խորապես մտահոգիչ է նաև այն փաստը, որ անհայտ կորած մի շարք հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում կալանքի տակ, և նրանց մասին պատասխաններ չի տրվել», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: Ասվում է, որ Human Rights Watch-ը հարցազրույց է վերցրել չորս նախկին ռազմագերիներից, ովքեր մանրամասն նկարագրել են իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքը կալանավայրում, ինչպես նաև դաժան վերաբերմունքն այլ ռազմագերիների հետ, որոնց հետ նրանք գերեվարվել էին կամ բաժանված էին խցերում: Նրանք բոլորը նկարագրել են երկարատև և կրկնվող ծեծերը: Մեկում նկարագրվում էր, որ սուր մետաղական ձողով հարվածները, իսկ մյուսը ասել է, որ ենթարկվել է էլեկտրական ցնցումների, մեկ ուրիշը՝ բազմիցս ենթարկվել է ծխախոտով այրվածքների: Տղամարդիկ պահվել են նվաստացուցիչ պայմաններում, նրանց պահելու առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել և քիչ սնունդ: Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները մտավախություն են առաջացնում, որ հայ գերիները, որոնք դեռ գտնվում են ադրբեջանական կալանքի տակ, հետագա խոշտանգման վտանգի տակ են, հայտնում է Human Rights Watch-ը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հայ ռազմագերիները և մյուս կալանավորվածները դեռ անազատության մեջ ունենան այն բոլոր պաշտպանությունները, որոնց նրանք իրավունք ունեն մարդու իրավունքների և հումանիտար միջազգային օրենքների համաձայն, ներառյալ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից ազատությունը: Ասվում է, որ անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների թիվը դեռ անորոշ է մնում: Human Rights Watch-ը նշում է՝ միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ միջազգային զինված հակամարտության կողմերը բոլոր հանգամանքներում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին «մասնավորապես բռնության կամ ահաբեկման գործողություններից և վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»: Ադրբեջանը նույնպես պարտավորված է խոշտանգումների և միջազգային իրավունքի այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքով, ինչպես ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (ICCPR), այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում (ՄԻԵԴ), որին Ադրբեջանն անդամակցում է։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55