«ԲՀԿ-ն ինչպես ասել էր, աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների»,- այսօր խորրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորի խոսքով, բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, իրենք միշտ պատրաստ են։ «Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- կարծիք հայտնեց պատգամավորը: Ըստ Միքայել Մելքումյանի, մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորել իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին հայ ժողովուրդը միշտ երազել է: Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ էր, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, Մելքումյանը պատասխանեց՝ այո։ «Այո՛, իհարկե, մենք տեղյակ ենք եղել, բայց կոնկրետ ժամով չգիտեինք: Կուսակցության ներսում մենք միշտ խորհրդակցություններ ենք անում: Ամեն ինչ քաղաքական խորհրդի շրջանակում է: Հիմա կարող է այդ օրը մարզերի մարդիկ մի քանիսը մասնակցել են կամ չեն մասնակցել, դա այլ հարց է»,- նկատեց պատգամավորը։ Դիտարկմանը, որ Իվետա Տոնոյանն ասել էր, որ մինչև քաղխորհրդի նիստ չլինի, Գագիկ Ծառուկյանը հանդիպում չի ունենա, Մելքումյանը պատասխանեց, որ Տիկին Տոնոյանն ամեն ինչ ճիշտ է ասել: «Ես ասում եմ՝ քաղխորհրդի մարզային անդամներից մեկ կամ 2 հոգի չեն մասնակցել հեռավորության պատճառով, բայց այդ նիստն անպայման կլինի: ԲՀԿ-ն որևէ քայլից հետ չի կանգնել, պարոն Ծառուկյանը վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողների հետ մեր մոտեցումները հստակ ներկայացրեց»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Աղբյուր` Panorama.am
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01