Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար: Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման: Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան ՌԴ-ում իրացնել այն, պետք է ապրանքին փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը: Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փորձնական ծրագրին, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ ծրագրի մանրամասներին և արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00–ից 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև մարտի 23-ը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55