Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Շտապ օգնության աշխատակիցների՝ աշխատավարձ չստանալու մասին տեղեկատվության վերաբերյալ:
«Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք` առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- գրված է պարզաբանման մեջ: Հիշեցնենք՝ այսօր Շտապ օգնության աշխատակիցներից մեկը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չեն ստացել: «Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն, և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքը, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը …Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց, բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»,- գրված էր ֆեսյբուքյան գրառման մեջ:
168.am-ը զրուցել էր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ նախարարությունում վերահաշվարկ են կատարում և շտապ օգնության աշխատակիցներին ասել են, որ իրենց աշխատավարձը կլինի 10-15 օրից, մինչդեռ այդ ժամանակ նրանք արդեն պետք է ստանային մարտի աշխատավարձը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55