«Այս նախագիծը ես ուղղակիորեն դիտում եմ ԱԺ փոխխոսնակի այն ցինիկ հայտարարության ներքո, երբ ինքն ասում էր դատարանները վերցնելու իրենց մտադրության մասին»,- այսօր Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ այժմ պահանջ չունի իմքայլական պատգամավորներից, իր պահանջն այն ընդդիմադիր պատգամավորներից է, որոնք իրենց «գալստուկները» կապել, եկել ու հարցեր են տալիս նախագիծը ներկայացնողին։
«Ես որպես քաղաքացի, մտածում եմ, որ այդ հարցերի ժամանակներն անցել են։ Այս նախագիծը սահմանադրության ամենակոպտագույն խախտումն է։ Ո՞վ է տեսել, որ դատարանը, դատավորը գործ քննի, և ինչ-որ մի մարմին ընթացքում որոշի, որ այդ գործը դատավորից վերցնում է։ Սա արդարադատության իրացման գործընթացի կոպտագույն խախտում է։ Դատարանը վերցնում է արդարադատության իրականացումը, ուրեմն պետք է նաև այն ավարտին հասցնի։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս, որ գործի քննության կեսից շատ անորոշ պայմաններում որոշվի, թե նորմալ չի, որ տվյալ դատավորն է քննում այդ հարցը»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում ընդդիմադիրներն ի՞նչ անելիք ունեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, ասելով, որ ամբողջ աշխարհում մարդիկ վեր են կենում, ամբիոնը գրավում ու չեն թողնում նիստ անել։
«Ոչ թե գալստուկով գան, նստեն, ինչ-որ հարցեր տան ու գալոչկաներ դնեն։ Ես որպես քաղաքացի շատ վրդովված եմ այս վարքագծից։ Է հետո՞։ Մարդիկ ամենախայտառակ ձևով այս նախագիծը բերում են, արտահերթ կարգով..., սա խայտառակ բան է, և հնարավորություն է տալիս ուղիղ միջամտել արդարադատության իրականացմանը։ Բացի այդ, փաստաբանների հնարավորությունը սահմանափակվում է այն առումով, որ դատարանը կարող է որոշել, որ նրանք չեն կարող միջնորդություններով հանդես գալ, բացարկներ հայտնել։ Բացի այդ, ամեն դատավոր պետք է փաստաբան վարձի, քանի որ ամեն րոպե կարող են քաղաքացիները գնալ և դիմել ԲԴԽ, ու դատարանն ամեն րոպե պետք է բացատրի իր գործունեության պատճառն ու նպատակը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նա ևս մեկ անգամ հստակեցրեց՝ այսօր իր պահանջը ընդդիմադիր պատգամավորներից է։
«Հերիք ու բոլ եղավ՝ գաք, գալստուկներով նստեք, ինչ-որ անհասկանալի հարցեր տաք ու գործ անելու տպավորություն ստեղծեք։ Մանդատ եք ստացել, ինչ-որ բան արեք։ Հետո էլ ասեք՝ իրենք շատ են։ Շատ են, ամբիոնը գրավեք»,- ասաց նա։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03