Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ 10 բիզնեսմենների ընդհանուր կարողությունը մեկ օրում նվազել է ավելի քան 23 մլրդ դոլարով, հետեւում է Forbes Real-Time-ի վարկանիշի տվյալներից, որը թարմացվում է իրական ժամանակում:
Օրվա տվյալներով՝ միլիարդատերերի թոփ տասնյակից աճել է միայն ներդրող Ուորեն Բաֆետի կարողությունը՝ 0,5 մլրդ դոլարով, հասնելով մինչեւ 96,5 մլրդ դոլարի: Մեկ օրում կապիտալի ամենամեծ նվազում է ունեցել Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը՝ 9,9 մլրդ դոլարով (5,77 տոկոս), հասնելով մինչեւ 162,1 մլրդ դոլարի: Հինգշաբթի Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 6,9 տոկոսով, մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 653,16 դոլար: Մասկը երկրորդ անգամ է իջել Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնական: Երկրորդ տեղը վերադարձրել է Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը կրճատվել է 0,5 մլրդ դոլարով՝ հասնելով մինչեւ 162,6 մլրդ դոլարի:
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ բիզնեսմենը՝ Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը մնացել է առաջին տեղում, սակայն հինգշաբթիի արդյունքներով նրա կարողությունը եւս զգալիորեն նվազել է՝ 5,7 մլրդ դոլարով, հասնելով մինչեւ 178,1 մլրդ դոլարի: Amazon-ի բաժնետոմսերը հինգշաբթի էժանացել են 3,44 տոկոսով: Google-ի հիմնադիր Լարի Փեյջի կարողությունը կրճատվել է 2,3 մլրդ դոլարով, իսկ Սերգեյ Բրինի կարողությունը՝ 2,2 մլրդ դոլարով: Փեյջի կապիտալը հիմա գնահատվում է 88,6 մլրդ դոլար, Բրինի՝ 86 մլրդ դոլար: Վարկանիշում Փեյջը 7-րդ հորիզոնականը զիջել է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնին (մինուս 0,17 դոլար, մինչեւ 90,2 մլրդ դոլար): Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 1,9 մլրդ դոլար, հիմա նրա կարողությունը գնահատվում է 101,7 մլրդ դոլար:
Հինգշաբթի էժանացել են գործնականում բոլոր IT ընկերությունները: Nasdaq-ի «տեխնոլոգիական ինդեքսը» կրճատվել է 3 տոկոսով, իսկ S&P 500-ի ինդեքսը, որի մեջ են մտնում ըստ կապիալիզացիայի ամենախոշոր ընկերությունները, կորցրել է 1,5 տոկոս՝ նոր ռեկորդի հասնելուց հետո մեկ օր անց, հայտնում է The Wall Street Journal-ը: Dow Jones-ի «արդյունաբերական» ինդեքսը սակարկություններն ավարտել է 0,5 տոկոսով անկմամբ: Apple-ի եւ Netflix-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 3 տոկոսով:
Բաժնետոմսերի վրա ազդել է ԱՄՆ պետական պարտատոմսերի շուկայում վաճառքը, նշել է WSJ-ն: ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2020 թվականի հունվարից առաջին անգամ գերազանցել է 1,7 տոկոսը. եկամտաբերությունն աճում է, երբ պարտատոմսերի պահանջարկը նվազում է: WSJ պարզաբանմամբ՝ ներդրողներին շփոթեցրել է Դաշնային պահուստային համակարգը, որը տնտեսական աճի եւ ինֆլյացիայի կանխատեսումը մեծացրել է՝ ԱՄՆ պետական աջակցության 1,9 տրլն դոլար նոր փաթեթի պատճառով: Ներդրողներն ազատվում են տեխնոլոգիական ընկերությունների թանկարժեք բաժնետոմսերից, որպեսզի փողը ներդնեն ձեռնարկությունների մեջ, որոնք կշահեն տնտեսության վերելքից՝ բանկեր, ավիաընկերություններ եւ էներգետիկ ընկերություններ, նշել է պարբերականը: Ընդ որում՝ հինգշաբթի էներգետիկ շուկան նույնպես 7 տոկոսով անկում է ունեցել նավթի գների նվազման պատճառով. մարտի 18-ին նավթի գինը փետրվարից առաջին անգամ 62 դոլարից իջել էր:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44