Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր գործընկեր կառույցների հետ օրերս հրապարակել է նոր զեկույց կանանց նկատմամբ բռնության մասին, որում ասվում է, որ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է ահագնացող խնդիր հանդիսանալ աշխարհում՝ ընդգրկելով տագնապալի աստիճանի ավելի ու ավելի շատ երիտասարդ կանան։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նշվում է, որ իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր 3 կանացից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության իր զուգընկերոջ կամ իր ամուսին ու զուգընկեր չհանդիսացող անձնավորության կողմից, նշում է ԱՀԿ: Զեկույցն ընդգծում է, որ կանանց նկատմամբ բռնությունը արձանագրվում է վաղ տարիքում. 15-ից 24 տարեկան 4 երիտասարդ կանանցից մեկը, ով սեռական հարաբերություններ է ունեցել իր զուգընկերոջ հետ, արդեն քսան տարեկան հասակում, վերջինիս կողմից ենթարկված է եղել բռնության։
«Կանանց նկատմամբ բռնությունը էնդեմիկ է յուրաքանչյուր երկրում և մշակույթում, որը վնասում է միլիոնավոր կանանց և նրանց ընտանիքներին: Այն սրվել է COVID-19 համաճարակի հետևանքով», - ասում է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: Նա կոչ է անում համատեղ ջանքեր գործադրել այս արատավոր երևույթի դեմ պայքարելու համար՝ կանանց և աղջիկների հնարավորությունների և ծառայությունների մատչելիությունը բարելավելու և առողջ ու փոխհարգալից հարաբերություններ զարգացնելու միջոցով:
Մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու երևույթին զուգահեռ, որն առավել տարածված ձև է աշխարհում, ըստ զեկույցի, բարձր է նաև ամուսին կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից կանանց նկատմամբ բռնության դեպքերի թիվը. կանանց շուրջ 6 տոկոսն աշխարհում սեռական բռնության է ենթարկվում իր զուգընկեր կամ ամուսին չհանդիսացող անձի կողմից: Հաշվի առնելով իրավապահներին այս դեպքում դիմելու ցածր ցուցանիշը՝ զեկույցը չի բացառում, որ նման տեսակի բռնության իրական թվերը շատ ավելի բարձր են:
Զեկույցի տվյալների համաձայն մինչև 2018 թվականը մոտ 7 կանանցից մեկը նախորդ 12 ամիսների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կամ ամուսնու կողմից: Այն կազմում է 15-49 տարեկան կանանց շուրջ 13%-ը։ Այս ահազանգող թվերը, սակայն, չեն արտացոլում COVID-19- ի համաճարակի ժամանակ արձանագրված զուգընկերոջ կողմից կանանց նկատմամբ բռնության դեպքերի աճը: ԱՀԿ-ն իր գործընկեր կառույցների հետ մեկտեղ նախազգուշացնում է, որ COVID-19 համաճարակի արդյունքում արձանագրված աճը հետևանք է երկրներում գործող արգելափակման ռեժիմի ու կենսական նշանակություն ունեցող աջակից ծառայությունների աշխատանքի խափանման, ինչպիսիք են ոստիկանությունը, կանանց պաշտպանության սոցիալական կառույցներն ու այլ մարմիններ:
«Չափազանց մտահոգիչ է, որ կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից այս համատարած բռնությունը ոչ միայն մնում է անփոփոխ, այլ ավելի է վատթարանում 15-24 տարեկան երիտասարդ կանանց հանդեպ, ովքեր կարող են լինել նաև երիտասարդ մայրեր: Իրավիճակի վատթարացումը արդիական էր դեռևս մինչև համաճարակի պատճառով արգելափակման ռեժիմի սահմանումը: Մենք գիտենք, որ COVID-19-ի համավարակն առաջացրել է «ստվերային համաճարակ» կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի աճի առումով», - ասում է ՄԱԿ-ի կանանց իրավահավասարության և պաշտպանության UN Women կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլ Մլամբո-Նգցուկան: Նա ավելացնում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ջանքեր և նախաձեռնողական քայլեր գործադրի այս խնդրի կարգավորման համար՝ ակտիվորեն ներգրավելով այս հարցում կանանց:
Ըստ ԱՀԿ-ի, 2013 թվականից ի վեր կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ու այս խնդրի շուրջ տեղեկատվական բազան զարգացնելու ուղղությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ ներդրումներ են կատարվել, որոնք արձանագրում են դրական միտումներ: 2018 թ.-ի դրությամբ առնվազն 158 երկրներում և 3 տարածքներում հավաքագրված են զուգընկերոջ կողմից բռնության տարածվածության վերաբերյալ տվյալներ, իսկ 135 երկրներում՝ զուգընկեր չհանդիսացող անձի կողմից սեռական բռնության մասին տեղեկատվություն: Դրա հետ մեկտեղ, զեկույցը փաստում է, որ անհրաժեշտ են որոշակի բարելավումներ նոր տվյալների ներգրավման ու հին տվյալների թարմացման ուղղությամբ: Դրանց մատչելիության հարցում ևս առկա են աշխարհագրական բացեր. որոշ տարածաշրջաններում տեղեկատվությունը կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին սահմանափակ է:
Հայաստանն, ըստ զեկույցի, ներառվել է տասներկու երկրներից և երկու տարածքներից բաղկացած խմբի մեջ, ուր արձանագրվել է 15-49 տարեկան ամուսնացած կամ մշտական զուգընկեր ունեցող կանանց շրջանում զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ամենացածր տարածվածությունը: Այն կազմում է 10 տոկոս: Նույն ցուցանիշն ունի խմբում ընգրկված Վրաստանը, իսկ Ադրբեջանում այն հասնում է 14 տոկոսի: Բացի վերոհիշյալ երկրներից, այս խմբում են Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Շվեյցարիան՝ բոլորը՝ 12 տոկոս, Խորվաթիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լեհաստանը՝ 13 տոկոս, Կուբան և, Ֆիլիպինները՝ 14 տոկոս և Սինգապուրը՝ 11 տոկոս: Հոնկոնգն ու Կոսովոն ներկայացված են որպես տարածքներ՝ երկուսն էլ 13 տոկոս ցուցանիշով:
Աշխարհում այս խնդրի շուրջ իրավիճակի բարելավման համար ԱՀԿ-ն առաջարկում է մշտապես ուշադրություն դարձնել գենդերային տրանսֆորմացիոն քաղաքականությանը՝ երեխաների խնամքի շուրջ քաղաքականությունից մինչև հավասար աշխատավարձի սահմանում և գենդերային իրահավասարությանը սատարող օրենսդրության մշակում: Դրա հետ մեկտեղ, կարևոր է առողջապահական համակարգի արձագանքը, որն ապահովում է բռնության ենթարկված զոհերի խնամքի մատչելիությունն ու անհրաժեշտության դեպքում այլ ծառայությունների ներգրավումը, ինչպես նաև կրթության ոլորտում այս հարցերի նկատմամբ ուշադրության մեծացումը՝ դպրոցում և համալսարանում խտրականության դեմ պայքարող կրթական ծրագրերի իրականացման տեսքով, ներառյալ համապարփակ սեռական կրթության զարգացումը:
Անհրաժեշտ են քայլեր բոլոր՝ տեղական, շրջանային, ազգային և գլոբալ մակարդակներում՝ ապացույցների վրա հիմնված կանխարգելման կայուն ռազմավարության մեջ նպատակային ներդրումներ իրականացնելու միջոցով: ԱՀԿ կարծիքով չափազանց կարևոր են տվյալների հավաքագրման բազայի ուժեղացումը և կանանց բռնության խնդրի շուրջ բարձրորակ հետազոտությունների նպատակով տրամադրվող ներդրումները, հետազոտության չափանիշների բարելավման հետ մեկտեղ:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03