Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի հետ` քննարկելով հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում և Արցախում հարկային վարչարարության կայուն և ներդաշնակ զարգացման կարևորությունը, նշել գործընկեր կառույցների միջև իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները: «Երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, քանի որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված երկու պետությունների տնտեսության ամրապնդումն ու զարգացումը»,-վստահություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Արցախի Հանրապետության ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանն ընդգծել է, որ երկու կառույցների միջև ստեղծված է սերտ համագործակցություն, որի շրջանակում հաջողությամբ իրագործվում են հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և մի շարք այլ ծրագրեր: ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն անդրադարձել է հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առանձնացրել բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և կատարելագործման բնագավառում ՀՀ և ԱՀ պետական եկամուտների կոմիտեների գործընկերության ուղիները։ Կարևորելով փորձի փոխանակումը՝ Արցախի և Հայաստանի գործընկերները նախանշել են համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համապատասխան միջոցառումներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով»,-նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01