«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պալատն ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը: Այսպես, պարզվում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ 83 աշխատակից ընդհանուր 2022 աշխատանքային օր գտնվել են Հայաստանի տարածքից դուրս, սակայն աշխատաժամերի հաշվարկման տեղեկագրերում իրականացվել է բացակայած օրերի համար աշխատաժամերի հաշվարկ, դրա համար վճարվել է 9 մլն 216 հազար 200 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 23-ին շրջակա միջավայրի նախարարության, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակ եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է տրամադրվեր ընդհանուր 2300 խմ վառելափայտ՝ 11 մլն 799 հազար դրամ արժեքով, բայց ՊՈԱԿ-ից Հաշվեքննիչ պալատին տեղեկացրել են, որ 2018 թվականի փետրվար, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրվել է 1637 խմ վառելափայտ՝ 8 մլն 397 հազար դրամ արժեքով:
Բացի այս, պայմանագրի փոփոխությամբ տրակտորի եւ փայտածուխի արտադրամասի փոխարեն ձեռք է բերվել «Տոյոտա ԼԿ պռադո 4.0 լ» մակնիշի ավտոմեքենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03