«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դրժեցին իրենց խոսքը, հրաժարվեցին Հայրենիքի փրկության շարժման օրակարգից եւ համաձայնեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալ:
«Ոչ մեկ ոչ մի բան չի դրժել, Հայրենիքի շարժման օրակարգը եղել է վարչապետի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Իսկ ժամանակավոր կառավարությո՞ւնը՝ Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ: «Մնացյալը տեխնիկական հարցեր են, այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է, որ իրավիճակը շուտափույթ հանգուցալուծվի, եւ երբ որ խոսվում է իշխանության հեռանալու մասին եւ այլն, դա պետք է արվի ամենակարճ տարբերակով, իսկ դա արտահերթ ընտրություններն են»,- ասաց Աբովյանը։ Վստա՞հ եք, որ արտահերթով իշխանությունը կհեռանա, չի գործադրի վարչական լծակները: «Ես վստահ եմ, որ չի կարելի հապաղել, այ, դրանում վստահ եմ, եւ պետք է անել ամեն ինչ, որ այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի»։ Իսկ եթե իշխանությունը վերարտադրվի՞․․․ «Գիտեք, եկեք ժողովրդի տեղը մենք չորոշենք»։ Ես Ձեր՝ որպես ժողովրդի մի մասնիկի կարծիքն եմ հարցնում: «Իմ կարծիքն այն է, որ չի վերարտադրվի։ Իսկ հետո՝ «եթե»-ով չի, էլի, եթե վաղը միջուկային պատերազմ սկսվի՞»,- խոսքը կիսատ թողեց ու հեռացավ Աբովյանը։
Չնայած Ծառուկյան-Փաշինյան համաձայնությանը, ՀՓՇ անդամ երկու կուսակցություններից՝ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից երեկ հայտարարեցին, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում, հատկապես որ այս իշխանությունը կարող է հերթական անգամ ստել»:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44