Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը
Տիկին Կարապետյան, առանց ԸՕ փոփոխելու՝ ընտրություններ անցկացնելու հանգամանքը ինչպե՞ս եք գնահատում։ ԼՀԿ–ն հայտարարում է, որ ԸՕ փոփոխություններով ընտրությունների անկցացումը լրացուցիչ ժամանակ է խլելու։
Առանց ընտրական օրենսգիրքը բարեփոխելու արտահերթ ընտրություններ անցկացնելը իմ նախընտրած տարբերակը չէ։ Բայց չպետք է մոռանանք, թե արտահերթ ընտրությունները հատկապես որ նպատակի համար են առաջարկվել՝ կայունության և համերաշխության հաստատման։ Այս ճանապարհին կարևոր է, որ մենք առնվազն խորհրդարանական ընդդիմությանը հավելյալ պատճառներ չտանք ընտրությունները ստվերելու և հանրությանը շարունակաբար ցնցելու համար՝ ընտրական օրենսգիրքը բարեփոխելով ի հեճուկս խորհրդարանական ընդդիմության, նույնիսկ առանց փորձելու դրա շուրջ համաձայնության գալ։
Իհարկե, կարող է լինել փաստարկ, որ ընդդիմությունը կփորձի ստվերել ընտրությունները և շարունակաբար ցնցել հանրությանը անկախ նրանից՝ մենք նրանց հավելյալ փաստարկ կտանք, թե ոչ։ Իհարկե կարող է լինել փաստարկ, որ ընդդիմությունը կփորձի ստվերել ընտրությունները և շարունակաբար ցնցել հանրությանը հենց չբարեփոխված ընտրական օրենսգիրքի անցկացվող ընտրությունների միջոցով՝ հույս ունենալով, որ մենք այն միակողմանիորեն չենք ընդունի։
Բայց ես կարծում եմ, որ մենք մեր մղումներում պետք է շարունակենք լինել ազնիվ և բարեխղճության կանխավարկածով բանակցենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ համաձայնության հասնելու համար։ Ինչպես դեկտեմբերին անհավանական էր թվում, որ խորհրդարանական ընդդիմությունը կհամաձայնի արտահերթ ընտրությունների գնալ առանց միջանկյալ փուլում իշխանությունը «վերցնելու», այդպես էլ այժմ անհավանական է թվում, որ խորհրդարանական ընդդիմությունը կհամաձայնի արտահերթ ընտրությունների գնալ բարեփոխված ընտրական օրենսգրքով։ Բայց մենք պետք է անկեղծ ջանք գործադրենք։
Արդյոք իշխանության մեղավորությունը չէ՞, որ այս երեք տարվա ընթացքում այդ փոփոխություններն ավարտին չհասցրեց։
Պետք է ընտրենք՝ արագ և ոչ մասնակցային, թե դանդաղ և մասնակցային։
Արդյոք արտահերթ ընտրությունները կթոթափեն առկա մթնոլորտը։
Դա կախված է նաև արտահերթ ընտրությունների և դրանց պարամետրերի շուրջ կոնսենսուսից առնվազն խորհրդարանում։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03