Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը գրում է.
«Հարցս ուղղված է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, մեզնից յուրաքանչյուրին։ Փորձենք պատասխանել անկեղծ, առանց իրոնիայի ու հեգնանքի։ - Անկախ 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների փաստացի արդյունքներից, ԿԸՀ-ը հաստատում է Նիկոլի գրած պրոտոկոլը, ըստ որի Իմ Քայլը ստացել է ընտրողների ձայների 70 %-ը, ԲՀԿ-ն՝ 20%, ԼՀԿ-Ն՝ 10%։ Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ։ Չասեք, դե դա հանցագործություն է։ Հայրենիք հանձնելու հետ համեմատած, (էլ չասեմ հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների, անհետ կորածների, բյուջեի թալանի, Հայաստան հիմնադրամից ավելի քամ 100 մլն. դոլարի գողության ու պարգևավճարների, սահմանադրական կարգի մի քանի անգամ տապալման մասին), ընտրությունների կեղծիքը մանկական թոթովանք է։ Ասենք կմտնեք ԿԸՀ-ի գրասենյակը ջարդուփշուր կանեք, օծանելիքն ու ժամացույցը կբռնագրավեք, հետո՞։ Նիկոլը 3 օրից հետո բունկերից դուրս կգա 5000 ոստիկաններով շրջապատված ու կհայտարարի, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավո՞րն է։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Միայն թե չասեք, հայրենիք հանձնողը ընտրություններ կեղծելուն չի գնա։ Հո չենք գրավելու Կառավարության, ԱԺ շենքերը, կառավարական ամառանոցները, ռադիոտունը ու խայտառակվելու աշխարհով մեկ։ Երկիրը հանձնողին բան չասինք, հիմա ընկել ենք ընտրությունները կեղծողի հետևից։ 30 տարի մեր բոլոր ընտրությունները շատ թե քիչ կեղծվել են, հետո՞։ Լավ հասկացանք, Նիկոլն ու իր թիմը ամեն ինչի ընդունակ են, խորհրդարանական ընդդիմությունն էլ ոչ մի բանի ընդունակ չէ։ Բա մե՞նք, Հայրենիքը փրկողները, 10 միլիոնանոց Հայ ժողովուրդը, էլիտան... ՄԵՆՔ ԻՆՉԻ՞ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԱԿ»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02