ARM | RUS |

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

20.03.21 | 21:45

Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Չի ստացվելու: Լավ հիշիր, կապիտուլյա՛նտ, մանիպուլյացիաներով չես կարողանալու մոռացության տալ միտումնավորությանդ, թե ապաշնորհությանդ հետևանքով (դա մոտ ապագայում կպարզի դատարանը) զոհված հազարավոր մեր երիտասարդներին, Արցախի հանձնածդ բնակավայրերը, Հայաստանի սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունները անտրտունջ հանդուրժելը և մեր որդիներին Բաքվի բանտերում կտտանքների ենթարկող, մեր հազարամյա մշակութային արժեքներն Արցախում ոչնչացնող թշնամու հետ թուլամորթ, վախկոտ տեսակիդ սիրախաղերը կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո, երբ թշնամին մինչ այսօր հոխորտում ու սպառնում է հայ ժողովրդին: Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա: Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել: Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը: Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից անամոթաբար ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ ընդամենը հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը: Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռևս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին. Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը, քանզի դա իրականություն էր, որը ՀՀ ապազգային իշխանությունները թաքցնում էին սեփական ժողովրդից Հայաստանում և Արցախում: Սա ստերի շարքից հերթականն էր, ցավոք: Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր և պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «...հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները և մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։ Սա ևս իրականությունն էր, որին համանախագահող մյուս երկրները չառարկեցին՝ բացահայտելով ՀՀ կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցնողի անպատասխանատու և ստախոս էությունը: Երկրի վարչապետի աթոռն զբաղեցնելուց հետո կապիտուլյանտը միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլեց կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը: «Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար ու պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները: Սեփական խղճուկ դիրքերից մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը՝ եզրակացություն է անում, թե. «Մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»: Մեկը հարցներ՝ այդ ի՞նչ մանիպուլյատիվ հնարքով Սերժ Սարգսյանի խոսքերը հանկարծ դարձան «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթաց»: Այդքան լսել, լսել էր, գոնե խելք ունենար այս անգամ էլ լսեր իր «կիրթ» գործընկերոջը՝ Ալիևին, որը Սերժ Սարգսյանի և Արցախի մյուս հերոսների ազատագրած ու կապիտուլյանտի կոտրած ձեռքով հանձնված Քաշաթաղ այցի ժամանակ հրապարակավ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները: Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»: Կապիտուլյանտը այդ ժամանակ էլ ստախոսության համար ապտակ ստացավ և լռեց, որովհետև ասելիք չուներ: Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին և ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում: Նույն 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգնած են Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ դուք եկաք իշխանության, միտումնավոր կերպով, «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ցինիկ հայտարարությամբ, ինքներդ բանակցային գործընթացը տարաք այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձրիք ապակառուցողական կողմ, որի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց: Սրա ուղղակի վկայությունն է նաև համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասում է. «...Թեև ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն ամենից կարևորն այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»: Այս զազրելի ստերի ու մանիպուլյացիաների շարքն անվերջ է, բայց պոպուլիստ մանիպուլյատորին դա քիչ է հետաքրքրում: Կարևորը սուտն անընդհատ կրկնելն է, և իր համոզմամբ՝ հասարակությունն այն ի վերջո կընկալի որպես ճշմարտություն: Չէ՞ որ այս հնարքը բազմիցս հաջողությամբ կիրառել է: Սակայն, ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են, ինչպես և դու ես կարճամիտ, կապիտուլյա՛նտ: Խաբեությամբ այլևս չես մոլորեցնի մեր ժողովրդին: Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը»:


Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց...

15:55

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ...

15:48

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված կա

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված...

15:35

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական...

15:17

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝...

15:03

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է...

13:29

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ...

13:00

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ...

12:33

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի առաջարկը

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի...

12:09

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ...

10:56

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․...

10:07

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից․ Նարեկ Կարապետյան

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե...

09:35

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55