Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի բացառում, որ, ինչպես կորոնավիրուսը օղիով և պինցետով ախտահանելու վերաբերյալ հայտարարությունից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց, այդպես էլ հիմա հայտարարի, որ, այո՛, ասել է, որ հունիսի 20-ին են տեղի ունենալու արտահերթ ընտրություններ, բայց չի նշել, որ այն տեղի է ունենալու 2020 թվականի հունիսի 20-ին: «Իշխանությունները չգիտեն օրենքներ և Սահմանադրություն, և բազմիցս իրենց քայլերով ապացուցել են դա: Երկրորդ՝ այո, մի քանի անգամ Ֆեյսբուքի մակարդակով կամ ԳԱԱ դիմաց կադրային քաղաքականություն որոշելով՝ ցույց են տալիս, որ մեր երկրում պետական ինստիտուտներ այլևս չկան և ամեն ինչ որոշվում է փողոցում: Եվ քանի հանրությունը և ընդդիմությունը թույլ են տալիս այդ գործողությունների տևականությունը, կարծում եմ՝ իշխանությունն օգտվում է այդ հանգամանքից և այս փաստից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Նա նաև չի բացառում, որ իշխանությունները կարող են կեղծել հնարավոր ընտրությունները.
«2018թ. ընտրությունները, բնականաբար, ընտրակեղծիքներով են տեղի ունեցել, և այս դեպքում ես նույնպես չեմ բացառում, որ ընտրակեղծիքներ լինեն. Դրա վառ առհավատչյան մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն էր, երբ բազմաթիվ անհերքելի փաստեր և հրապարակումներ եղան՝ վարչական ռեսուրսի օգտագործման և գործադրման վերաբերյալ: Հիմա ինչո՞վ համոզված լինենք, որ այդ վարչական ռեսուրսը չի օգտագործվելու, և ինչո՞վ համոզված լինենք, որ այս օրհասական պահին արտահերթ ընտրությունները դարձնելով առաջնային քաղաքական օրակարգ՝ որևէ բան չեն փորձում թաքցնել այս իշխանությունները»: Իրավաբանի խոսքով՝ գերիների վերադարձի հարցը ևս կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա. «Ես ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Իլհամ Ալիևն այս պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ համաներման հրամանագիր է ստորագրում, և եթե անգամ ընդունելու լինենք Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը, թե այնտեղ մնացած անձինք ռազմագերիներ չեն, այլ ռազմական հանցագործներ, ապա այս համաներման արդյունքում 60 օրվա ընթացքում նրանք համաներման հիմքով պետք է վերադարձվեն Հայաստանին: Եթե Ալիևն այս հրամանագիրը ստորագրել է իր եղբայր Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցույց տալու համար, որ գոնե նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ գերիները կարողանան վերադառնալ, որովհետև 60 օրը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, և այդ գերիներին նույնպես դարձնեն դրոշակ, ապա սա հարցի մյուս կողմն է: Ցավով եմ անում այս կանխատեսումը, բայց այդ մարդիկ, որոնք այսօր գերության մեջ են, եթե անգամ վերադառնալու են Իլհամ Ալիևի հրամանագրի շնորհիվ, դա դարձնելու են քաղաքական դիվիդենտ: Ես այս զգուշացումը հիմա եմ անում, որ հետագայում ինչ-որ քաղաքական օպոնենտության հարթության մեջ սա չդիտարկվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում.
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02