ARM | RUS |

Ո՞ւմ էր ձեռնտու դրամի արժեզրկումը

22.03.21 | 09:14

Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։ Սակայն հետպատերազմյան շրջանում այդ պատկերը կտրուկ փոխվեց. ազգային արժույթն ուղղակի փլվեց։ Իշխանություններն այդպես էլ ոչինչ չկարողացան անել դրամի արժեզրկումը կանխելու կամ վերականգնելու համար։ Այսօր էլ ազգային արժույթը շարունակում է արժեզրկված մնալ՝ իր հետ քաշելով բազմաթիվ ապրանքների գներ։

Դրամի արժեզրկման հետևանքով սպառողական ապրանքների շուկայում գնաճը հասել է վերջին տարիների համար աննախադեպ չափերի՝ հանգեցնելով սոցիալական իրավիճակի սրացման և աղքատության մակարդակի բարձրացման։ Բայց դա էլ պատճառ չէր իշխանությունների համար, որպեսզի թույլ չտան դրամի արժեզրկում։ Այդպես էլ չգտնվեց որևէ արդյունավետ միջոց՝ ազգային արժույթն արժեզրկումից պաշտպանելու կամ նախկին դիրքերը վերականգնելու համար։ Չնայած այդ նպատակով քիչ միջոցներ չեն ծախսվել։ Արժութային շուկան կայունացնելու նպատակով անցած տարի Կենտրոնական բանկը վաճառել է ընդհանուր առմամբ շուրջ 238 մլն դոլար։ Եվս շուրջ 47 մլն դոլար վաճառվել է այս տարվա հունվարին։

Այդ գումարները գնացել են շուկա՝ պահանջարկը հագեցնելու համար։ Բայց անգամ դա չի փրկել դրամն արժեզրկումից։ Իհարկե, Կենտրոնական բանկը նաև տարադրամ է գնել։ Սակայն անհամեմատ քիչ, քան վաճառել է։ Չնայած ծախսված միլիոնավոր դոլարներին, անցած տարի ազգային արժույթը լրջորեն արժեզրկվեց՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Արժեզրկման առաջին փուլը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին։ Համավարակի հետևանքով հասարակության շրջանում ձևավորված բացասական սպասումներն ու անհանգստությունները ցնցեցին շուկան՝ հանգեցնելով դրամի արժեզրկման։ Այդ ամիսներին Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել 127 մլն դոլար։ Դա հնարավորություն տվեց կայունացնել շուկան։ Ավելին, փոխարժեքները որոշ ժամանակ անց վերադարձան նախկին դիրքին՝ զսպելով սպառողական ապրանքների գնաճը։ Բայց դրանով ազգային արժույթի վայրիվերումները չավարտվեցին։ Արժեզրկումը կտրուկ արտահայտվեց հատկապես տարվա վերջին։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծակիի բերելով հասարակությանը՝ ստորագրեց ղարաբաղյան պատերազմում պարտության խայտառակ փաստաթուղթը։ Պատերազմի ժամանակ հիմնականում մնալով կայուն, հետպատերազմյան շրջանում դրամը հայտնվեց ցնցումների մեջ։ Պատճառները հայտնի են՝ անվստահությունը ոչ միայն ֆինանսական շուկայի ու ազգային արժույթի, այլև երկրի ապագայի նկատմամբ։ Դա բերեց նրան, որ մարդիկ շտապեցին բանկերից հանել իրենց խնայողությունները և վերածել տարադրամի՝ մեծացնելով ճնշումը դրամի արժեզրկման վրա։ Ազգային արժույթի թուլացման արդյունքում կարճ ժամանակահատվածում ամերիկյան դոլարի գինը ոչ միայն հատեց 500 դրամի սահմանը, այլև մոտեցավ ընդհուպ 530 նիշին։ Նոյեմբեր-դեկտեմբերին Կենտրոնական բանկը վաճառեց շուրջ 111 մլն դոլար. 60 միլիոնը վաճառվեց նոյեմբերին, ևս շուրջ 51 միլիոնը՝ դեկտեմբերին։ Բայց դա չփրկեց դրամն արժեզրկումից։ Կենտրոնական բանկն ակնհայտ ուշացավ իր քայլերի մեջ։ Արդյունքում՝ ունեցանք այն, որ չնայած ծախսված միջոցներին՝ դրամի կայունությունը լրջորեն խաթարվեց։ Անցած տարվա վերջին ամիսներին արձանագրված դրսևորումների հետևանքով ազգային արժույթը թուլացավ ավելի քան 9 տոկոսով։ Դա կտրուկ քայլ էր դրամի վերջին տարիների պատմության մեջ։ Երկար ժամանակ ազգային արժույթն այսպիսի թռիչք չէր արձանագրել։ Այսօր էլ այն շարունակում է արժեզրկված մնալ։ Չնայած իրականացված մեծածավալ ներարկումներին՝ չհաջողվեց վերականգնել ազգային արժույթի դիրքերը։ Արդյունքում՝ նախկին 480-ից՝ դոլարի գինը վերջին ամիսներին տատանվում է 525-530 դրամի միջակայքում։ Թանկացել է նաև եվրո. եվրոյի գինը հատել է 625-630 դրամի սահմանը։ Կենտրոնական բանկը կարծես այլևս համակերպվել է դրամի արժեզրկման փաստի հետ և հակված չէ քայլեր ձեռնարկել տարադրամի նախկին փոխարժեքներին վերադառնալու համար՝ չնայած դրա հետևանքով սպառողական ապրանքների շուկայում կտրուկ ակտիվացել է գնաճը՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Նորություն չէ, որ մեր շուկայում ապրանքների գների կախվածությունը տարադրամի փոխարժեքից բավական ուժեղ է։ Մեծ քանակությամբ ապրանքներ Հայաստանը ներմուծում է դրսից։ Ուստի տարադրամի թանկացումը բերում է դրանց գների բարձրացման։ Ավելացել է նաև դրսից թելադրված գնաճը՝ ներքին շուկայում հանգեցնելով գնաճային ճնշման ակտիվացման։ Շատ ապրանքներ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության, կտրուկ թանկացել են։ Երբեմն՝ մինչև 30-40 տոկոսով։ Դրա մի մասը՝ ազգային արժույթի արժեզրկման, մյուս մասը՝ ձեռքբերման գների բարձրացման հետևանք է։ Թեև սպառողի համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչի հետ է կապված գների բարձրացումը։ Մարդիկ ամեն քայլափոխի բախվում են թանկացումների հետ, փոխարենը՝ իրենց եկամուտները չեն ավելանում։ Սրվում է սոցիալական իրավիճակը։ Ճիշտ է, գնաճը մնացել է սահմանված թիրախային ցուցանիշի տիրույթում, բայց դա մեր պարագայում ոչ մի նշանակություն չունի։ Թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքները և հատկապես՝ սննդամթերքը։ Մյուս կողմից՝ թանկացումները ոչ մի կերպ չեն փոխհատուցվում սպառողների եկամուտների ավելացմամբ։ Սպառողների եկամուտներն ավելացնելը կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունը ձեռքերը լվացել է։ Այն ի վիճակի չէ անգամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարել։ Ուստի մի գլուխ պարտք է վերցնում, որպեսզի գոնե եղած թոշակներն ու աշխատավարձերը կարողանա ժամանակին վճարել։ Մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին խոսք անգամ չկա։ Նման ակնկալիքներ այս պահին անիմաստ է փայփայել, որքան էլ թանկացումները շարունակում են թակել սպառողների դռները։ Կառավարությունը հիմա սպառողների մասին մտածելու ո՛չ ժամանակ, և ո՛չ էլ տրամադրություն ունի։ Առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր ջարդում, որ նախկին իշխանությունները սպառողներին անտեր են թողնում՝ գնաճին դեմ հանդիման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․ Անդրեասյան

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․...

13:48

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․ Անդրեասյան

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․...

13:48

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայության ամփոփումը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայության...

13:24

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի...

13:07

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական...

12:36

Նոյեմբերի 10-ին ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը և դոլարինը՝ նվազել

Նոյեմբերի 10-ին ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը և դոլարինը՝...

12:21

Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են ՏԻՄ ինստիտուտի զարգացման միակ խոչընդոտը. ՀԿ նախագահ

Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են ՏԻՄ...

12:06

Միասնության ուժը Հատիսի գագաթին. կամավորները շարունակում են աջակցել շինարարությանը

Միասնության ուժը Հատիսի գագաթին. կամավորները շարունակում են աջակցել...

11:45

«Վարչապետն ինքն է որոշել». Տեր Հովհաննեսը վստահեցնում է՝ ինքը չի Նիկոլ Փաշինյանին պատարագի հրավիրել

«Վարչապետն ինքն է որոշել». Տեր Հովհաննեսը վստահեցնում է՝ ինքը չի Նիկոլ Փաշինյանին պատարագի...

11:33

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հե

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի,...

11:15

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան կենտրոն

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան...

10:55

Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում. Աբրահամյան

Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի...

10:33

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

09:02

Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին կխոսեմ. Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին...

14:35

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․ Ահազանգ

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․...

14:03

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․...

13:34

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի...

13:09

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը նորից հրապարակում արեց (Տեսանյութ)

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը...

11:22

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

10:44

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները. Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան...

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01