Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունարենը հաստատվել է որպես դասավանդվող լեզու։ Այս մասին գրում է Greek City Times-ը։ Ռազմական ինստիտուտի ղեկավար Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմո Ավլոնիտիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությունը՝ լեզվի դասընթացների հետ միասին: Ասվում է, որ հունական ռազմական ակադեմիան, որը հայտնի է որպես Էվելպիդոն ռազմական հաստատություն, և Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտն արդեն երկար ժամանակ համագործակցում են: Հունաստանը միշտ խրախուսել է հայերին, հատկապես Հունաստանի ներսում և Կիպրոսից, սովորել և ձեռք բերել ռազմական կրթություն և փորձ Էվելպիդոնում: Հունարեն լեզվի դասընթացները ոչ միայն օգնում է հայերին հունարեն սովորել և իրենց ռազմական կրթությունը շարունակել Էվելպիդոնում, այլև հույներին ուղարկել սովորելու Հայաստան: Նշվում է, որ Հունաստանն իր օդուժով աշխարհում թոփ-5-ում է, երկար տարիներ եղել են օդային դաշտի գերիշխող խաղացողներից մեկը: «Մեր հարաբերությունները միշտ թերագնահատվել են: Ժամանակն է առաջ մղել ավելի շատ համագործակցություն, նախագծեր և կարևոր աշխատանքներ: Սա ոչ միայն պատմական և մշակութային եղբայրներ լինելն է, եկեք սկսենք քաջալերել և օգնել միմյանց զարգանալուն»,-ասվում է հոդվածում։
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02