Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, Գլխավոր շտաբի պետի ազատման գործի հետ կապված որևէ իրավական կազուս չկա։
«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Ես խորհուրդ կտամ, ուղղակի սսահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում, կամ «իրավունքի ուժով» հետևող որևէ իրադարձություն։ Օրինակ, երբ իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստեր են գումարվում ռազմական կամ արտահերթ դրության ժամանակ, կամ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվում է, այստեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», կարծում եմ՝ տեղին չեն և դրանք շահարկումների դաշտում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը արձանագրում է, այսինքն՝ նա որևէ լրացուցիչ գործողություն չի անում։ Ավելին՝ Սահմանադրությունը նշում է, որ, եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկն առարկություններով նախագահը վերադարձրել է, և Նիկոլ Փաշինյանը չի ընդունել։ ԳՈՎԱԶԴ00:08Իմանալ ավելին «Սահմանադրության հաջորդ դրույթն ասում է, որ, եթե նախագահը չի դիմում Սահմանադրական դատարան, կամ չի ստորագրում, չընդունվելուց հետո առարկությունը, համապատասխան հրամանագիրը, ապա իրավունքի ուժով հրամանագիրը մտնում է ուժի մեջ։ Այսօր տեղի է ունեցել սահմանադրական դրույթի ուժի մեջ մտնելը»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը»:
168.am
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02