Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս Հայաստանին ու Արցախին, մեկտեղելով ջանքերը, ցուցադրել տնտեսական հզորությունը:
«Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ սա էլ տնտեսության զորահանդեսն է: Այս ցուցահանդեսով մենք կարողանում ենք մի քանի հստակ ուղերձնոր հղել: Առաջինը, անկախ նրանից, թե ինչպիսի արտաքին և ներիքն մարտահրավերներ են ձևավորվում, մեր արտադրողներն ի վիճակի են, ունակ են ստեղծել, արարել բարիքներ: Ի վիճակի են տալ ոչ թե պարզապես արտադրանք, այլ միջազգային մրցունակությանը համապատասխանող արտադրանք: Երկրորդ ուղերձն մեզ բոլորիս է, աշխարհասփյուռ հայությանը` որակյալ հայկական արտադրանքի ձեռք բերումն ու օգտագործումը հնարավորություն է տալիս հզո ացնել մեր երկրի տնտեսությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Երրորդ ուղերձն, ըստ նախարարի, ուղղված է թե օտարերկրյա, թե ներքին ներդրողներին: Նա ընդգծեց, որ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր է բազմապատկել շահույթը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով, ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:
«Կարծում եմ, որ այս ցուցահանդեսով հիմք կդրվի մեծ ներդրումային ծրագրերի: Այն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրական ներուժը ցուցադրող ամենախոշոր միջոցառումներից մեկն է»,- ասաց նա:
«Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42