Ուկրաինան ցանկանում է առաջիկա 5-10 տարվա ընթացքում անդամակցել Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
«Մեր ցանկությունն է առաջիկա 5-ից 10 տարվա ընթացքում դառնալ ԵՄ անդամ: Դա, իհարկե, կախված է ոչ միայն մեզանից, այլ նաև մյուս 27 երկրից: Նույնը վերաբերում է ՆԱՏՕ-ին: Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ասել է Շմիգալը:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, որպեսզի Ուկրաինան դառնա ԵՄ անդամ, անհրաժեշտ է առաջընթացի հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև արդարադատության ոլորտում պետք է ներդնել եվրոպական չափանիշներ:
Բացի այդ, Շմիգալի խոսքով, «ԵՄ-ում կան նաև երկրներ, որոնք թերահավատորեն են վերաբերվում Եվրամիության հետագա ընդլայնմանը»:
Հիշեցնենք՝ 2016-ի հունիսին ընդունվել էին լրացուցիչ փոփոխություններ, որոնք ՆԱՏՕ-ին անդամակցությունը սահմանում են որպես երկրի արտաքին քաղաքական նպատակ: 2019-ի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր սահմանադրական փոփոխություններ՝ դարձյալ ԵՄ և ՆԱՏՕ անդամ դառնալու նպատակով:
Նշենք՝ Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի ընդլայնված գործընկերոջ կարգավիճակ ստացող վեցերորդ պետությունը: Ավելի վաղ այս կարգավիճակը ստացել էին Ավստրալիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հորդանանը և Շվեդիան: Ընդլայնված հնարավորությունների գործընկերոջ կարգավիճակը ՆԱՏՕ-ում ներկայացվել է 2014-ին`ավելի խորը և մասնագիտացված երկկողմ հարաբերություններ կառուցելու համար:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44