«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» ուղիղ հերարձակմամբ խոսել է արցախահայերի նկատմամբ Հայաստանում գնալով ահագնացող խտրականության ու այդ երևույթը ամենավճռական ձևով արմատախիլ անելու անհրաժեշտության մասին։ «Երեկ ինձ դիմեց մի քաղաքացի և ներկայացրեց արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ ցավոք սրտի այդ խայտառակ երևույթը մեր իրականության մեջ ոչ միայն գոյություն ունի, այլև հասել է բավական մտահոգիչ և վտանգավոր չափերի։ Խոսքը վերաբերում է ներազգային ռասիզմին»,-ասաց Մելիքյանն ու պարզաբանեց: «Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս ռասիզմի դրսևորում՝ արցախահայության նկատմամբ։ Երեկ մարդիկ՝ երկու երիտասարդ կին, «Յանդեքս» ընկերության տաքսի են պատվիրել և,օգտվելով տաքսի ծառայությունից մի կետից տեղափոխվել են մյուս կետը, ընթացքում խոսել են Արցախի բարբառով։ Տաքսիստը նկատելով անմիջապես կանգնել և դուրս է հրավիրել այդ մարդկանց՝ շատ կոպիտ ձևով, վատ խոսքեր օգտագործելով, ասելով՝ «թողեք գնացեք ձեր Ղարաբաղը»։ Ես շատ մեղմ եմ արտահայտվում, ասվել է ավելի կոպիտ ձևով»,- պատմեց Մելիքյանը։ Նրա դիտարկմամբ ՝ այս երևույթը հանրության շրջանում տարածում է գտել,ավելին՝ նույնը նկատվել է Արցախում։ «Հիմա արցախցիները ծայրահեղ փխրուն վիճակում են, դավաճան իշխանությունների պատճառով տուն-տեղ են կորցրել , վիրավորներ ունեն։ Այս պարագայում, այս երևույնթ էլ ավելի մեծ այլանդակություն է իրենից ներկայացնում»,-ավելացրեց իրավապաշտպանը։ Մելիքյանը նաև հայտնեց, որ հետայսու նման դեպքերով իրենց կազմակերպությունը զբաղվելու է և կոնկրետ վերոնշյալ դեպքով ոսիկանությունում հաղորդագրություն կներկայացվի դեպքով պատրաստվում ենք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02