Հարավային Կովկասը Իրանի քաղաքականության շահերի դիտանկյունից համարվում է որպես երկրորդ կարևոր տարածաշրջան, Իրանի համար առաջնային է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով տարածաշրջանում ընթացքող գործընթացների և Իրան-Հայաստան հարաբերությունների մասին:
«Հարավային Կովկասում Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն: Իսլամական Հանրապետությունը, դուրս գալով պատժամիջոցների տակից, որոշակի ուշադրություն է սևեռել Հարավային Կովկասի վրա՝ փորձելով իր քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ ծրագրավորել իր նշած սկզբունքի վրա: Այսինքն՝ հարաբերություններ զարգացնել բոլոր երկրների հետ՝ որոշակի տարբերություններով հանդերձ»,- ասաց նա:
Անդրադառնալով այն մտայնություններին, որ վերջերս Իրանը համագործակցության եզրեր է գտել Ադրբեջանի, Ռուսաստանի հետ և Հայաստանին դուրս կթողնի իրանական քաղաքականության ուղեծրից, իրանագետը համարեց, որ դրանք անհիմն են: Որպես ապացույց՝ նա մատնանշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հայտարարությունը Իրանի նախագահի այցի վերաբերյալ: Նա հիշեցրեց նաև Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունը, որն առնչվում էր Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի իրականացման կարևորությանը:
«Հետևաբար իրանցիների համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր, կարևորագույն պոտենցիալ ունեցող երկիր՝ կապված այն ծրագրերի հետ, որոնք առնչվում են դեպի Սև ծով տանող միջանցք կառուցելու գործընթացին»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Խոսելով Հայաստանի կողմից՝ հայ-իրականական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի մասին՝ նա ասաց, որ որոշ բաներ արված են։
«Կարևորագույն գործողությունը վիզաների ռեժիմի չեղարկումն է, - ասաց նա,-այդպես Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ, չափազանց բարձր հարաբերություններ»:
Վարդան Ոսկանյանը Իրանի կողմից իրականացվող կարեւորագույն ծրագրերից համարեց Հայաստանում պետական ընկերության ստեղծումը, որը պետք է ապահովեր Վրաստանին իրանական գազի վաճառքը:
«Արդեն կա որոշակի գազի խմբաքանակ, որ վաճառվել է Հայաստանից Վրաստան, ինչը չափազանց կարևոր քայլ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կարևոր ծրագրերից է նաև Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու հիմնումը:
Ըստ իրանագետի՝ մենք պետք է փաստենք, որ Իրանի՝ պատժամիջոցներից դուրս գալուց հետո, եթե անգամ Հայաստանը չի օգտագործել իր ունեցած հնարավորությունները հարաբերություններ զարգացնելու համար, ապա զգալի քայլեր է կատարել այդ հնարավորությունների կիրառման ուղղությամբ: Որպես իրականացված ծրագիր նա մատնանշեց Հայաստանում երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի կառուցումը:
«Մեզ համար դանդաղող ծրագրերից է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը: Իրանը շահագրգիռ է, որ դեպի Սև ծով երթուղին իրականացվի Հայաստանով»,- ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47