«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանն ու Աննա Գրիգորյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ են դրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Մասնավորապես, անկախ պատգամավորները ցանկանում են օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից: Հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
«Պետք է խրախուսենք սահմանամերձ մեր համայնքների բնակիչների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Թշնամուն բավականին մոտ գտնվող հողատարածքները պետք է 100% ով մշակված լինեն: Սահմանամերձ համայնքի բնակիչը պետք է հասկանա, որ պետությունն այս ծանր իրավիճակում իր կողքին է եւ մտածում է իր մասին», – նշում են պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ:
Այսպիսով, նախագծի ընդունումից հետո Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին կընձեռվեն սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ, կթեթեւանան գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, կբարելավվեն սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները, կխթանվի տեղի բնակիչների զբաղվածությունը, ինչպես նաեւ նախագիծը կնպաստի գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02