Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ ԱԳ ղեկավարների գագաթաժողովին ներկայացնելու է Սիրիայում, Իրաքի հյուսիսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է թուրք դիվանագիտական թղթակից Սելչուք Բյոքեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվելու են 5 տարի անց Հունաստանի հետ վերսկսված բանակցությունները, Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչների կողմից իրականացվող սահմանազատման ընթացակարգերը:
Թղթակցի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ ղեկավարն անդրադառնալու է Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրահարույց թեմային և ՆԱՏՕ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծելու է S-400-ներից չհրաժարվելու Անկարայի վճռականությունը:
Բրյուսելում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Չավուշօղլուի և ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարների միջև:
Այդ հանդիպումների ընթացքում Չավուշօղլուն գործընկերների հետ քննարկելու է վիզայի ազատականացմանը, 2016թ. մարտի 18-ի Թուրքիա-ԵՄ համաձայնագրին, Մաքսային միության համաձայնագրի թարմացմանն ու ներգաղթին առնչվող մի շարք հարցեր: Նա նաև ներկայացնելու է, թե ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03